Ներքին 2 տարի առաջ - 11:00 13-03-2024

Նիկոլիզմի կործանարար ֆենոմենը

Մարտի 12-ին էլ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով։ Նախավերջին ասուլիսը 3 ամիս առաջ էր, ուներ աննախադեպ տևողություն՝ ավելի քան 6 ժամ։

Այս վերջին ասուլիսը կիսով չափ կարճատև էր, սակայն նույնպես կատարեց գլխավոր խնդիրը՝ «ապահովեց» անհրաժեշտ աղմուկը։

Աղմուկն առհասարակ Նիկոլ Փաշինյանի գլխավոր կարողություններից մեկն է։ Հանուն աղմուկի՝ նա «կցում» է բոլորին՝ սեփական զավակներից սկսած, մինչև իրեն ենթակա պետական ամբողջ համակարգը։ Եվ կարծիք կա, որ աղմուկն արվում է նպատակային՝ հանրության ուշադրությունը երկրի համար վատթար իմաստով ճակատագրական զարգացումներից շեղելու նպատակով։

Այսքան խոցելի դիրքում գտնվող պետության ղեկին աղմկարար մեկի հայտնվելը, բնականաբար, հղի է լինում աղետալի հետևանքներով, ինչը և ապրում է «հայրենիքի մնացորդ» դարձած Հայաստանը։

Սակայն աղետը միայն արտաքին անվերջանալի պարտությունները և ծնկի իջած մնալը չէ։ Նիկոլ Փաշինյանը կարողացել է իր բարձր պաշտոնով «լեգիտիմացնել» և ընդօրինակելի դարձնել, եթե կարելի է այսպես կոչել, անպատասխանատու լաչառությունը։ Երբ մարդ, թեկուզ իր հոգու խորքում, հաշիվ չի տալիս ասած ստի, այդ թվում «լկտի ստի» համար։ Որովհետև պարզապես ինքն իրեն քննարկելու և քննադատելու կարիքը չի տեսնում, քանի որ շուրջբոլորն են այդպիսին։

Այդ մարդը «մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ» այդպիսի վարքով։
«Նիկոլի թվում» կենսակերպ է դարձել երբեմնի ամոթալի հատկությունները, անհաջողակ մարդու կերպարն ընդհատակից բարձրացնելը և ի տես բոլորին ցուցադրելը։ Քանի որ, Նիկոլ Փաշինյանն է բոլոր-բոլորին հռչակել «հպարտներ» և «3 միլիոն վարչապետեր»։

Ես, իհարկե, ի վիճակի չեմ թվարկելու նիկոլիզմի բոլոր դրսևորումները․ դրանք այնքան շատ ու բազմապիսի են, որ ամբողջ հոգեբանական հաստատություններ տարիներով ուսումնասիրեն էլ՝ միևնույն է, վերջը չի երևա։
Բայց ես փորձելով լավատես մնալ՝ կուզեի իմանալ, թե ի՞նչ է թողնելու իրենից հետո Նիկոլ Փաշինյանը, որքա՞ն է լինելու հայրենիքի մնացորդը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո