Ներքին 3 տարի առաջ - 13:36 13-03-2023

Նորաթուխ ընդդիմադրից մինչև չաշխատող համակարգի «զոհ»․ Արսեն Թորոսյանի ֆենոմենը


Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում տրամադրված դրամական միջոցների ենթադրյալ մսխումների գործը նոր զարգացումներ է ունենում, ձերբակալված անձինք հերթով կալանավորվում են, իսկ գլխավոր դերակատարը՝ դեռևս որևէ կարգավիճակ չունեցող նախկին նախարարը՝ այժմ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ջղաձգումների մեջ է։

Նա այնպիսի 2 երկարաշունչ ստատուս է գրել, որ ամեն երկրորդ ընդդիմադիր կերազեր ինքը լիներ դրա հեղինակը։ Թորոսյանը շատ սրտացավորեն, անկեղծ ու բաց խոսել է պետական համակարգի չաշխատելու, աշխատողներին չգնահատելու, ոչ պրոֆեսիոնալ հաշվեքննություն իրականացնողների, քննության ուղղորդման, արդարադատության մասին՝ մեղադրանքներ հնչեցնելով Հակակոռուպցիոն կոմիտեի, դատախազության և առհասարակ Նիկոլ Փաշինյանի, իր հարազատ կուսակցության հասցեին։

Դժվար է չհամաձայնել նախկին նախարարի հետ, բայց հարց է առաջանում՝ այդ երբ հասկացաք ձեր իշխանության «փչացածության» չափը, իսկ ինչու էիք լռում, երբ ձեր կարգավիճակում տասնյակ, հարյուրավոր նախկին պաշտոնյաներ էին, շարքային քաղաքացիներ։

Ի՞նչ է ստացվում՝ հեղափոխությունը խժռո՞ւմ է իր զավակներին։

Թորոսյանի երկարաշունչ ստատուսը երկու բացատրություն ունի, կամ նա այնքան վստահ է, որ ոչինչ էլ չի թալանել, ոտքը դրել է «գազին» և երբեմնի հարազատ կուսակցության դեմ դուրս եկել առճակատման, կամ նա վստահ է, որ իրեն ամեն դեպքում չեն ներգրավվի որպես մեղադրյալ և ինչ ուզում խոսում-գրում է՝ հետևանքների մասին չանհանգստանալով։

Քանի որ դժվար Թորոսյանը վերջին սրբերից լինի, առհասարակ պաշտոն զբաղեցնող ցանկացած անձնավորություն իր գործունեության ընթացքում բազմաթիվ սխալներ է թույլ տալիս, հետևաբար՝ անմեղ լինելու կանխավարկածը այս պարագայում հավատ չի ներշնչում։

Ավելի հավանական է այն, որ Թորոսյանը իրեն սանձարձակ է պահում ինչ-ինչ երաշխիքներ, Պլան Բ ունենալով, դա կարող է լինել ՔՊ-ն տրաքացնող կոմպրոմատների մասով, գուցե լինի Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն։

Ուշագրավ է նաև այն, որ ՔՊ-ականները չեն արձագանքել նրա ընդդիմադիր գրառմանը, իսկ իրավապահ համակարգը հապաղում է ցուցմունք տալու նրա երազանքը իրականություն դարձնել։

Ինչևէ, սկսվող շաբաթը հետաքրքիր է լինելու՝ կամ մենք տեսնելու ենք Թորոսյանի «անփառունակ» վախճանը, կամ նա մի ամբողջ չաշխատող պետական համակարգի դեմ պայքարում դուրս է գալու հաղթած՝ համարյա «սրբադասված»։

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև