Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:16 22-12-2022

Հունվարի 1-ից Հայաստանում կավելանա երեխայի խնամքի նպաստի չափը․ նպաստ կստանան նաև քաղաքաբնակ և չաշխատող մայրերը

2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կավելանա երեխայի խնամքի նպաստի չափը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախագիծն ընդունվել է չզեկուցվող հարցերի շրջանակում։

Նախարարի խոսքից հետո վարչապետը ևս մեկ անգամ կոնկրետացրեց փոփոխությունը․ «2023թ․ հունվարի 1-ից և՛ գյուղաբնակ, և՛ քաղաքային բնակավայրերում ապրող, մինչև 2 տարեկան երեխա խնամող մայրերը ստանում են 31 600 դրամ խնամքի նպաստ։ Այստեղ 2 փոփոխություն է․ ուղիղ 3000 դրամով ավելանում է նպաստը, հաջորդ նորությունն այն է, որ քաղաքում բնակվող չաշխատող մայրերը այս նպաստը նույնպես կստանան»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխաների պարագայում էլ է նպաստի չափի ավելացում տեղի ունենում՝ դառնալով 31 600 դրամ (գործող՝ 28600 դրամի փոխարեն)։

Իսկ աշխատող ու երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերը հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար կստանան 69 000 դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին