Ներքին 3 տարի առաջ - 15:41 05-09-2023

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի, ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման գործընթացները կհստակեցվեն

Առաջարկվում է ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակումով կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով անձանց ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության դիմումի հիման վրա նպաստը վճարել կանխիկ կամ անկանխիկ եղանակով: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Կառավարության հեղինակած ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի հերթական նիստում:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի՝ նախագծով հստակեցվում են երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմաններն օտարերկրյա քաղաքացի ծնողի համար և այն դեպքում, երբ նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձի, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձի երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակել, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը փաստել է նաև, որ հստակեցվում են երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և խնամքի նպաստի իրավունք տվող պայմանները:

Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծով վերացվում են օրենքի իրավակիրառ պրակտիկայի ընթացքում ի հայտ եկած թերությունները:

Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագիծն ընդունվելու դեպքում «Պետական նպաստների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթները կհամապատասխանեցվեն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, կհստակեցվեն նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի և երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման գործընթացները:

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի հավաստմամբ օրենքի նախագծով հիմնականում կարգավորվում են պետական նպաստների նշանակման ոլորտում առկա խնդիրներն ու հարցերը: Հանձնաժողովականները կողմ են արտահայտվել նախագծի ընդունմանը:

Քննարկման արդյունքում օրինագիծը ստացել է դրական եզրակացություն:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում