Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:38 09-06-2023

Միլիտոնյանի ֆենոմենը

Շուտով Հայաստանի գրողների միությունում նախագահի ընտրություններ են։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ միակ նշմարվող թեկնածուն Էդվարդ Միլիտոնյանն է։

Ֆենոմենալ մարդ, ով եւ կոմունիստների հետ լավ հարաբերություններ ուներ, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, եւ Վազգեն Սարգսյանի, եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ Սերժ Սարգսյանի, եւ փաստորեն Նիկոլ Փաշինյանի։ Իհարկե, միայն վերոնշյալ փաստը բավարար է, որ մենք բոլորս անասելի պատկառանք ունենանք Էդվարդ Միլիտոնյանի նկատմամբ, վերջիվերջո, քչերին կհաջողվեր բոլորի հետ լավ լիներ։

Ամեն դեպքում՝ ստիպված ենք արձանագրել, որ գրողների շրջանում դժգոհություններ կան։ Եւ դրանք «պարպելու» համար Միլիտոնյանը սկսել է սոցիալական աջակցության անվան տակ փող բաժանել, սխեման հետեւյալն է՝ դիմում են գրում ՀԳՄ-ին՝ նշելով, որ սոցիալապես վատ վիճակում են գտնվում, միությունն էլ 20 հազար դրամ է տալիս, իսկ ում Միլիտոնյանը շատ է սիրում, 40 հազար դրամ է տալիս։

Տարօրինակ է, որ հեղափոխության աննկուն մարտիկ Արայիկ Հարությունյանը չունի իր թեկնածուն ՀԳՄ նախագահի պաշտոնում։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո