Ներքին 2 տարի առաջ - 23:54 12-03-2024

Արվեստը չպետք է գնա քաղաքից դուրս

Ակադեմիական քաղաքի շրջանակներում միավորվող և խոշորացվող բուհերի ու գիտական կազմակերպությունների ցանկը մի քանի օր է՝ անհանգստացնում է հանրությանը։ Ցանկում ներկայացված հիմնական ուղղությունների մեջ է նաև արվեստի ուղղությունը։

Oragir.News-ն այսօր զրուցեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հեռակա բաժնի ղեկավար, դասախոս Նարինե Բերոյանի հետ, ում կարծիքով՝ առաջ սխալ չեն մտածել, որ բուհերը կառուցել են կենտրոնում։ Եվ արվեստի բուհը տանել, հասցնել աշխարհի ծայրը, այնտեղ սովորել և մասնակից չլինել այն ամենին, ինչ կատարվում է արվեստի աշխարհում, սխալ է։

«Ես համարում եմ սխալ արվեստի բուհերը տեղափոխել քաղաքից դուրս, որովհետև բոլոր արվեստի կենտրոնները՝ թատրոնները, կինոթատրոնները, պատկերասրահները գտնվում են Երևան քաղաքում։ Եվ եթե մենք հիմա գնանք էնտեղ, երեխաները կկտրվեն այդ ամենից։ Իրենք պետք է լինեն կիզակետում, այցելեն արվեստի կենտրոններ, Օպերա, ի վերջո, քանի որ դա նրանց մասնագիտությունն է։ Իհարկե՝ ես չգիտեմ, թե ոնց կորոշեն կառավարությունում, իրենք ենք որոշողը, բայց կարծում եմ, որ դա սխալ է»,- ասաց դասախոսը։

Հարցին, թե ինչու ոչ ոք չի բարձրաձայնում այս լուրջ խնդրի մասին, Նարինե Բերոյանը դժվարացավ պատասխանել.

«Բարդ հարց եք տալիս, չեմ կարող ասել: Երևի կբարձրաձայնեն, երբ ժամանակը կգա։ Ամեն դեպքում՝ հիմա կարող ենք բարձրաձայնել, խոսել։ Բայց ո՞վ է մեզ լսողը, մեզ լսող չկա։ Նրանք համարում են, որ դա ճիշտ է։ Ես որպես դասախոս, որպես արվեստի մարդ, որպես այս ոլորտում երկար տարիներ աշխատող, և առաջին հերթին՝ որպես մարդ, համարում եմ, որ դա սխալ է»,- եզրափակեց Նարինե Բերոյանը։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ-ն մարտի 11-ին պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ դեռևս 2023 թվականի հուլիսին ԿԳՄՍ նախարարի հրավերով ՀՀ-ում գործող բուհերին և պետական գիտական կազմակերպություններին առաջարկվել էր քննարկել և մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը ներկայացնել հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման գործընթացի վերաբերյալ։ Ներկայացվել էին նաև այն 6 ուղղությունները, որոնց շուրջ նախատեսվում է կազմակերպել խոշորացման գործընթացը։ Ժամկետի ավարտին ստացվել են համապատասխան առաջարկություններ, որոնց հիման վրա նախապես հայտարարված 6 ուղղություններով ձևավորվել են աշխատանքային խմբերի նախնական կազմերը:

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում