Ներքին 2 տարի առաջ - 17:00 30-03-2024

Դուրս կգայինք բողոքի ցույցերի․ վրացի երիտասարդների արձագանքը՝ բուհերը քաղաքից տեղափոխելու գաղափարին

Արդեն մոտ մեկ տարի է՝ շրջանառվում է Ակադեմիական քաղաք կառուցելու փաշինյանական գաղափարը, ըստ որի՝ բուհերի օպտիմալացման ծրագրով շատ հաստատություններ կփակվեն՝ միավորվելով մյուսներին և կտեղափոխվեն Երևանից դուրս՝ քաղաք Աշտարակ։

Այս նախագիծը լայն քննարկումների առիթ դարձավ։ Հնչեցին ինչպես դեմ, այնպես էլ կողմ կարծիքները, թեև հասարակության գնահատականը, ընդհանուր առմամբ, բացասական է։ Հատկապես մտահոգիչ է բուհերիայժմյան շենքերի ճակատագիրը։

Oragir.News-ի՝ Թբիլիսիի թղթակիցը շրջել է հարևան երկրի մայրաքաղաքի փողոցներում՝ պարզելու ուսանողության կարծիքն այս հարցի շուրջ։

Հարցվողներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ բուհերը հիմնականում տեղակայված են տարիների պատմություն ունեցող շենքերում, որոնք նաև որոշակի մշակութային արժեք են, հետևաբար դրանք նաև կրթական ու դաստիարակչական դեր ունեն ուսանողության կյանքում։

«Եթե նման բան լինի Վրաստանում, մեր ուսանողները դուրս կգան բողոքի ցույցերի։ Ես կարծում եմ, որ մեր ուսանողները դրան չեն համաձայնվի։ Ես տեղյակ չեմ, թե մեր հարևան երկրներում ինչ իրականություն է տիրում, բայց միանշանակ կարող եմ ասել մեր սերնդի մասին․ մենք՝ վրացի երիտասարդներս, շատ ուժեղ ենք, ուստի կարծում եմ, որ պետք է անպայման հաշվի առնեն մեր ցանկութունները, հակառակ դեպքում կսկեն ցույցեր։ Ես էլ կմասնակցեի այդ ցույցերին»,-ասաց մեր զրուցակիցը։

Եղան նաև երիտասարդներ, որոնք դրական որակեցին գաղափարը՝ մատնանշելով հատկապես քաղաքների բեռնաթափման, խցանումների նվազման հնարավորությունները, թեև միաժամանակ ընդգծեցին, որ նման նախաձեռնությունը հսկայական աշխատանք է պահանջում․ անհրաժեշտ է քաղաքից դուրս կառուցել անհրաժեշտ շինությունները, հանրակացարաններ, ապահովել համապատասխան տրանսպորտով։

Մեր զրուցակիցը ամփոփեց՝ Վրաստանն այժմ պատրաստ չէ նման փոփոխության։

Հարցվողներից ոմանք նշեցին, որ իրենց համար միևնույնն է, թե որտեղ կլինի ուսումնական հաստատությունը․ կրթության համար պատրաստ են ցանկացած խոչընդոտ հաղթահարել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
19:06 Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ