Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:40 09-03-2024

Նազելիի վարդն ու Կահիրեն․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Ավարտվող շաբաթվա սկզբին Նիկոլ Փաշինյան գլխավորած պատվիրակությունը պաշտոնական երկօրյա այցով գտնվում էր Եգիպտոսում, սա առաջին հայացքին պատասխան այցելություն էր Եգիպտոսի նախագահի՝ անցած տարվա հունվարին Հայաստան կատարած այցին։ Սակայն իշխանական քարոզչամեքենան փորձեց խորհրդավորություն եւ հույժ կարեւորություն հաղորդել այցին: Անգամ լուրեր տարածեցին` գուցե զենքի գնման գործարքներ են քննարկվել։ Մենք փորձեցինք պարզել, թե բացի նրանից, որ մի խումբ մարդիկ զբոսնեցին Կահիրեում եւ Նազելի Բաղդասարյանը` սպիտակ վարդը կրծքին լուսանկարվեց, ուրիշ ինչ ձեռքբերումներ են գրանցվել այս այցի ընթացքում:

ՔՊ-ի հետ խորհրդարանում նախօրեին ունեցած փակ հանդիպմանը Փաշինյանն անդրադարձել է այդ այցին եւ նշել է, որ շարքային պաշտոնական այց է եղել, անգամ չի թաքցրել հիասթափությունը, թե պետական միջոցների վատնումից բացի բան չեն ստացել։ Իսկ եգիպտական այցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է․ «Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ Եգիպտոսի նախագահի հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ իր պաշտոնական այցի արդյունքներով երկկողմ գերազանց քաղաքական հարաբերություններին զուգահեռ կխորանա նաև տնտեսական փոխգործակցությունը: Այս առումով, վարչապետը կարևորել է նաև գործարարների հետ ունեցած հանդիպումը: Միաժամանակ, ընդգծվել է առաջիկայում Հայաստան-Եգիպտոս միջկառավարական համագործակցության հանձնաժողովի նիստի ու դրան զուգահեռ գործարար համաժողովի անցկացումը, որի ընթացքում կներկայացվեն նաև ներդրումային տարբեր առաջարկություններ: Փաշինյանը կարևորել է նաև Եգիպտոսի աջակցությունը լոգիստիկ հարցերում` Հայաստանից Գազա հումանիտար օգնություն ուղարկելու հարցում: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են առևտրաշրջանառության ընդլայնման, ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր»»։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո