Մամուլ 2 տարի առաջ - 08:32 08-03-2024

ՊՊԾ-ն զարգացման նոր փուլ է մտել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մի քանի օր առաջ ՊՊԾ պետի տեղակալ Արթուր Գասպարյանը նշանակվեց ՊՊԾ պետ՝ փոխարինելով Սարգիս Հովհաննիսյանին, ում կարիերայի վրա քար գցեց 2023 թ․ սեպտեմբերի 9-ին «Դվին» հյուրանոցում կազմակերպված հրավառությունը, որն այնքան էր վախեցրել կառավարական տանն ապրող Նիկոլ Փաշինյանին, որ նույն օրը ՊՊԾ պետն ազատվեց պաշտոնից։ Արթուր Գասպարյանը 2018-ից հետո իրականացրել է Աննա Հակոբյանի պաշտպանությունը եւ այդ ժամանակ շահել իշխող զույգի վստահությունը։

Երեկ ՊՊԾ նորանշանակ պետին ներկայացնելով անձնակազմին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Նախորդ տարին ծառայության համար շրջադարձային էր այն առումով, որ ծառայությունն իր զարգացման նոր փուլ է մտել՝ Ազգային անվտանգության ծառայությանը ենթակա մարմնից ստանալով վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ»:



Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ