Ներքին 2 տարի առաջ - 13:45 05-03-2024

Սպառնալիք, զանգեր չեմ ստացել. Հանրային ռադիոյում թիրախային ստուգումներ են

Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին տված տխրահռչակ հարցազրույցի վերաբերյալ Ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի անդրադարձից մոտ 20 օր անց պատկան մարմինները ստուգումներ են սկսել Ռադիոյում։ Խոշորացույցով ուսումնասիրում են ռադիոյի աշխատակազմի աշխատանքային պայմանագրերը, դրանց համապատասխանությունն աշխատանքային օրենսդրությանը։ Այս մասին գրել է «Հրապարակը»։

Oragir.News-ը կապ հաստատեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի հետ, պարզելու համար մանրամասները․

Հարցին, թե այժմ շարունակվու՞մ են ստուգումները, և արդյո՞ք հարցազրույցի անդրադարձը կապ ունի անցկացվող ստուգումների հետ, Գարեգին Խումարյանը պատասխանեց․

«Հիմա էլ են իրականացնում ստուգումներ, շարունակվում են։ Անկեղծ ասած՝ դժվարանում եմ ասել։ Վարկածներ ունեմ իմ անդրադարձի և իրականացվող ստուգումների հետ կապված, բայց ապացուցողական բազայի բացակայության պատճառով չէի ուզի դրանք բարձրաձայնել»։

Հարցին, թե ստուգումներից բացի, ռադիոյին կամ տնօրենին ուղղված այլ ճնշումներ եղե՞լ են, Խումարյանը պատասխանեց․

«Տեսականորեն՝ ստուգումներից բացի՝ ի՞նչ է հնարավոր անել։ Սպառնալիք, զանգեր չեմ ստացել։

Շնորհակալություն եմ հայտնում մեր աշխատանքին ուշադիր հետևելու համար»։

Հիշեցնենք՝ Գարեգին Խումարյանը հարցազրույցից մի քանի օր անց քննադատել էր թե՛ իր աշխատակցին՝ վատ հարցազրույց անելու համար, թե՛ Նիկոլ Փաշինյանին, ով, ըստ Խումարյանի, այդ տաղավարից մեզ՝ հայերիս առաջարկել է. «Դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ»։

Ենթադրելի է, որ այս քննադատության պատճառով և Նիկոլ Փաշինյանի ցուցումով են Հանրային ռադիոյում ստուգումներ իրականացնում, որոնց խնդիրը Գարեգին Խումարյանին ճնշելու պատկեր ստեղծելն է։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
11:08 Քոչարյանը այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում. 2-րդ նախագահի գրասենյակ