Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:27 27-02-2024

Արտագնա աշխատանքի մեկնողները պիտի հարկվեն, մեր հայրենակիցներին մեզնից մի պաշտպանեք

ԱԺ նստաշրջանում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձավ արտագնա աշխատողներին հարկելու նախաձեռնությանը։ Նա, դիմելով ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, ասաց․ «Մարդիկ վրդովված են այն որոշումից, որը կայացվել էր առանց իրենց հետ քննարկելու, և արդեն ԴԱՀԿ կողմից ուղարկվել էին հստակ պահանջներ։ Եվ բավական մեծ թվով գումարներ պետք է մարդիկ վճարեն։ Այս պահին քննարկումներն ի՞նչ փուլում են, մարդկանց մոտ կան վատ սպասումներ, ինչպե՞ս է հարցը լուծվելու, ի՞նչ ժամկետներում»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց․ «Չգիտեմ՝ դա միտումնավոր է արվում, թե ուղղակի տեղեկատվության պակասից, բայց կառավարությունը և Ազգային ժողովը որևէ նոր կարգավորում, օրենքի փոփոխություն չեն կատարել, որով արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները պիտի հարկվեն։ Այդ դրույթը, որ իրենք պետք է այնտեղ իրենց վճարած հարկի և այստեղի դրույքաչափի տարբերությունը վճարեն Հայաստանում, այդ դրույթը երկար տարիներ ի վեր գոյություն ունի։ Պարզապես այս ընթացքում այդ ուղղությամբ քայլեր չեն արվել։ Երկրորդ, մարդիկ չեն հարկվել, մարդիկ ուղղակի իրազեկվել են այդ դրույթի մասին։ Եվ առաջիկայում մենք նախապատրաստել ենք փոփոխություններ, որովհետև մենք էլ ենք հասկանում, որ եթե երկար ժամանակ օրենքի դրույթը չի կիրառվել, այդ ամեն ինչը միանգամից ուժի մեջ մտցնելը կարող է խնդիր դառնալ ու անսպասելի լինել մեր հայրենակիցների համար։ Խնդրում եմ՝ մեր հայրենակիցներին մեզնից մի պաշտպանեք, դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև մենք մեր հայրենակիցների եկամուտների ու բարեկեցության մասին ձեզնից պակաս չենք մտածում»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին