Մամուլ 2 տարի առաջ - 08:45 27-02-2024

Աղազարյանները շարունակում են ունեցվածք դիզել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթը նկատել էր, որ Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, պաշտոնը դադարեցնելու մասին հայտարարագիր չի ներկայացրել։ Փորձեցինք հենց նրանից տեղեկանալ պատճառների մասին, սակայն Հովսեփ Աղազարյանը մեր զանգերին չպատասխանեց։ Նախկին փոխթաղապետի հայրը՝ Հովիկ Աղազարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ որդին աշխատանքի է անցել Էկոնոմիկայի նախարարության վարչություններից մեկում որպես խորհրդական։

Հովսեփ Աղազարյանը որոշել է 2016 թվականի արտադրության CHRYSLER վարել, որը ձեռք է բերել 2023 թվականին։ Մինչ այդ էլ Աղազարյանը 2020 թվականին բնակարան էր ձեռք բերել հիփոթեքով, որի մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 20 մլն 702 հազար դրամ։

Հովիկ Աղազարյանի նախկին փոխթաղապետ որդին պաշտոնի դադարեցման հայտարարագիրը ներկայացրեց օրերս` պահանջվող ժամկետից 2 ամիս ուշ։ Ի դեպ, կրտսեր Աղազարյանի ֆեյսբուքյան գլխավոր էջը, հեղափոխության առաջնորդի լուսանկարի փոխարեն, այժմ զարդարում է Մարկ Տվենի մի գրառում։ Ըստ երեւույթին նրանք նեղացած են Նիկոլ Փաշինյանից, քանի որ որդին չնշանակվեց Նոր Նորքի թաղապետ, փոխարենն ազատվեց պաշտոնից, սակայն, անկասկած, ՔՊ օրոք ծաղկող խնամի-ծանոթ-բարեկամ կապը չի թողնի «տաշած» իշխանավորը գետնին մնա։



Ստացվում է, որ իշխանության ներկայացուցիչները շարունակում են դիզել ունեցվածք՝ անշարժ գույք, մեքենա։

Կրտսեր Աղազարյանը շտապել է նաեւ կարեկցանք հայտնել Վահան Քերոբյանին` ամրապնդելով ՔՊ վարքի նոր` կոռուպցիոն ռասիզմի տեսությունը, այն է՝ նախկին թալանչին թալանչի է, ներկա թալանչին` մանկահասակ երեխայի մայր»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Ձեզ գուցե հետաքրքրի