Ներքին 2 տարի առաջ - 14:03 26-02-2024

Զեյնալլիի մասով ՌԴ-ից հարցումը ստացել ու նույն օրը պատասխանել ենք. ՆԳ նախարար

ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցու մասով ՌԴ-ից հարցում ենք ստացել, նույն օրը պատասխանել ենք, ընթացակարգից չենք շեղվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ-ում Քամիլ Զեյնալլիին ձերբակալելու, ապա ազատ արձակելու հանգամանքին, ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

«Մեզ հարցրել էին՝ նա մեր կոմղից հետախուզման մեջ է , թե ոչ, մենք էլ պատասխանել ենք, որ այո, դա ընթացակարգ է»,- ասաց Ղազարյանը։

Հարցին՝ ՌԴ-ի կողմից նրան ազատ արձակելը հնարավո՞ր է քաղաքական որոշման արդյունք է եղել, Ղազարյանը նշեց, որ այդ հարցին չի կարող պատասխանել։

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Ադրբեջանի քաղաքացի, Քամիլ Զեյնալլին ձեռրբակալվել էր Ռուսաստանում, ապա ազատ արձակվել և մեկնել Բաքու։

Ավելի վաղ Զեյնալլին տեսանյութ էր հրապարակել սոցցանցերում և հայտնել, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում իրեն ձերբակալել և տարել են ոստիկանության բաժանմունք։ Նա նաև նշել էր` ՌԴ իրավապահներն իրեն հայտնել են, որ Հայաստանն է իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել ու վաղն էլ ռուսական դատարանի առջև է կանգնելու և կարող է Հայաստանին փոխանցվել։ Ավելի ուշ ՀՀ ՆԳՆ-ն հայտարարեց, որ Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցու նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը