Ներքին 1 տարի առաջ - 23:25 04-12-2024

Հակաավինյանական պատասխան տալն անհնար էր․ Կենտրոնի թաղապետի ընկերության կողմնակալ հարցումը

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կյանքում առաջին անգամ մասնակցեցի հեռախոսային սոցիոլոգիական հարցման։ Կատարողը ինչ-որ IMR կազմակերպություն էր, հարցումն էլ վերաբերում էր Երևանի քաղաքապետարանի աշխատանքին։

Դե հիմա՝ հարցում էին անում՝ լավ էին անում։ Թող իմանան ի՛նչ է իրենց մասին մտածում աշխատավոր հայ ժողովուրդը։

Բայց կար մի մեծ բայց. հարցերից շատերը նենց էին ձևակերպել, որ բանական մարդը ուղղակի չէր կարող «հակա-ավինյանական» պատասխան տալ։ Օրինակ, հարցնում են՝ «Անցյալ տարի հատվեցին բազմաթիվ ծառեր և դրանց փոխարեն տնկվեցին նորերը։ Այդ հարցի շուրջ քաղաքացիները բաժանվեցին երկու մասի։ Մի խումբը կողմ էր ոչ կենսունակ ծառերի հատմանը, իսկ մյուս խումբը՝ դեմ էր։ Դուք ո՞ր խմբին եք պատկանում»։

Հիմա՝ ո՞նց ասես «դեմ եմ» - ո՞նց կարելի ա «ոչ կենսունակ» ծառերը կտրելուն դեմ լինել։ Ուրեմն՝ պիտի ասել՝ կո՞ղմ եմ։ Բայց ո՞նց ասես՝ «կողմ եմ» - չէ՞ որ հետո դա կներկայացնեն, որպես ծառերը հատելու իրենց հանցավոր որոշմանն աջակցություն։

Ու տենց ուրիշ «մանր ժուլիկություններ»։

Մելիքյանի գրառումը մեկնաբանել է նաև Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, տեխնոլոգիական ոլորտի փորձագետ և «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Քերոբյանը՝ հայտնելով, որ IMR ընկերությունը պատկանում է Տիգրան Ավինյանի մտերիմ, Կենտրոնի թաղապետ Պետրոս Պետոյանին։



Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»