Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:04 21-11-2023

Հեռախոսով խփել են Կենտրոնի թաղապետի գլխին

Երևանի քաղաքապետարանում այսօր՝ առանց այդ էլ լարված ու խառնաշփոթ մթնոլորտում մեկնարկած ավագանու հերթական նիստն օրվա երկրորդ կեսին վերածվեց ծեծկռտուքի։

Ու թեև գերլարված իրավիճակում Ավինյանը պահանջեց ընդհատել ուղիղ եթերը, սակայն հրապարակվել են կադրեր նիստի դահլիճից, որտեղ իսկական իրարանցում էր սկսվել։ Նախ Սոնա Աղեկյանն էր ջուր լցրել Անի Խաչատրյանի վրա, ինչից հետո Խաչատրյանը քաշել է նրա մազերից։ Այնուհետև սկսել են վիրավորել միմյանց ու իրավիճակը հանդարտեցնել չեն կարողացել անգամ դահլիճ եկած մեծաթիվ ոստիկանները։

Իրար ջրել, քաշքշել են ոչ միայն նիստերի դահլիճում, այլև դահլիճից դուրս։ Հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ կռվի ժամանակ հեռախոսով հարվածել են Կենտրոնի թաղապետի գլխին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն