Ներքին 2 տարի առաջ - 10:25 22-02-2024

ԵՊՀ ռեկտորը շարունակում է ամաչել իր կենսագրությունից

Ինչպես արդեն հայտնել էինք Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայքում ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի կենսագրությունը բացակայում է։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել ԵՊՀ լրատվական ծառայություն՝ պարզելու, թե ինչո՞վ է պայմանավորված այդ հանգամանքը, գուցե ռեկտորի կենսագրությունը բարեվարքության առումով խոցելի է, այնպիսի տվյալներ է պարունակում, որոնք կարող են ստվեր գցել բուհի հեղինակության վրա։

ԵՊՀ-ից մեր գրավոր հարցման ի պատասխան նշել են, թե պատճառը ԵՊՀ նոր կայքի լավարկման աշխատանքներով է պայմանավորված․

«Տեղեկացնում եմ նաև, որ կենսագրությունը հասանելի է ԵՊՀ նախկին կայքում (old.ysu.am), ինչպես նաև «Վիքիփեդիա» հանրագիտարանում»։

Նշենք, որ ԵՊՀ կայքի բոլոր բաժինները տեխնիկական առումով պատշաճ աշխատում են, բոլոր ֆակուլտետների ղեկանների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի կենսագրությունները հասանելի են։ Միայն ռեկտորի կենսագրությունը չկա։

Ուշագրավ է նաև, որ ԵՊՀ նախկին կայքում՝ old.ysu.am-ում, երևում է, որ Oragir.News-ի այն պնդումը, որ Հովհաննես Հովհաննիսյանն իր կենսագրությունից որոշ փաստեր թաքցնում է, ճշմարիտ է։ Մասնավորապես, մենք նշել էինք, որ ԵՊՀ ռեկտորը թաքցնում է Բժշկական համալսարանում իր աշխատելու փաստը, քանի որ հեռացել է համալսարանից այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ամբիոնից ինչ-որ մեկը գողանում է թեստերը և վաճառում ուսանողներին։



Այլ խայտառակ փաստեր ևս բացակայում են Հովհաննես Հովհաննիսյանի կենսագրությունից։

Օրինակ՝ Վիքիպեդիա կայքում գրված է, որ Հովհաննես Հովհաննիսյանն ունի մեկ մենագրություն, սակայն գրված չէ ոչինչ մենագրության վերնագրի և բովանդակության մասին։

Իսկ ահա Վիկիպեդիայում ԵՊՀ ռեկտորը ներկայացված է որպես քաղաքական գործիչ, ինչը ևս հակասում է ակադեմիական բարեվարքությանը։



Ամեն դեպքում ուրախալի է այն փաստը, որ Հովհաննես Հովհաննիսյանը թեև պաշտոնեական կեղծիք է կատարում, բայց գիտակցում է, որ իր կենսագրությամբ ինքը կարող է վարկաբեկել Երևանի պետական համալսարանը, չի համապաստասխանում ռեկտորի պաշտոնին և այդ պատճառով ամեն կերպ թաքցնում է իր կենսագրությունը։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին