Ներքին 3 տարի առաջ - 13:22 01-05-2023

Ես երբեք չեմ ամաչել ո՛չ հորս, ո՛չ էլ մորս համար. Արսեն Թորոսյան


Առաջին ինքնուրույն աշխատանքս ուսանող ժամանակ եմ գտել՝ 4-րդ կուրսում։ 24 ժամ աշխատող դեղատանը գիշերային հերթափոխ էի կանգնում ու այդ պահից սկսած ըստ էության միշտ աշխատել եմ ու նույն սկզբունքը փորձում եմ սերմանել երեխաներիս մեջ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Նա նաև նշել է. «Աղջիկս գրեթե 14 տարեկան է և ես խրախուսում եմ նրան, որպեսզի ամառային արձակուրդներին արժեք ստեղծող զբաղվածություն գտնի իր համար։

Ես երբեք չեմ հասկացել մարդկանց, երբ լսել եմ նրանցից «գործ կամ աշխատանք չկա» բառերը։ Երբ ես էի 14 տարեկան հայրս լինելով երկրաբանական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող մի գիտահետազոտական ինստիտուտում, մեր ընտանիքը պահելու համար շինարարությամբ էր գումար վաստակում, քանի որ գիտնականի աշխատավարձով չէինք կարող ապրել, ես էլ դասերից ազատ օրերին օգնում էի նրան։ Մայրս էլ լինելով ինժեներ, հացի փռում գիշերային հերթափոխ էր աշխատում, իսկ ցերեկը աշխատում էր դպրոցում։

Մայրս նաև հասուն տարիքում երկրորդ բարձրագույն կրթությունը ստացավ մանկավարժության մեջ։ Ու ես երբեք չեմ ամաչել ո՛չ հորս, ո՛չ էլ մորս համար, այլ հպարտացել եմ, որ նման ծնողներ ունեմ, որ պատրաստ են անդադար աշխատել և կատարելագործվել՝ իրենց երեխաներին կերակրելու, ուսման տալու համար։ Ու այսպիսի տրամաբանությունն է ինձ համար ընդունելի, ոչ թե՝ հակառակը։
Շնորհավոր բոլոր այն անձանց տոնը, որոնք սիրում և կարևորում են աշխատանքը»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան