Մամուլ 2 տարի առաջ - 09:45 16-02-2024

Հին նոր տարվա անվան տակ «Բելաջիոյում» ԵՊՀ ռեկտորի որդու ծնվելն են նշել. Հրապարակ


Հրապարակ օրաթերթը գրում է.


ԵՊՀ ռեկտոր՝ ՔՊ-ական Հովհաննես Հովհաննիսյանը նախորդ ամիս երրորդ որդին է ունեցել եւ որոշել է յոթ օր-յոթ գիշեր քեֆ անել։ Նա նախ իր ընկերական շրջապատին է հրավիրել Ջրվեժում գտնվող «Հին Ջրվեժ» ռեստորան, որտեղ, բացի ընկերներից, ներկա են եղել նաեւ ԵՊՀ-ի մի քանի դեկաններ եւ վարչական ստորաբաժանումների ղեկավարներ, իսկ դրանից մի քանի օր անց՝ հունվարի 13-ին էլ, երկրորդ մեծ կերուխումն է կազմակերպել` «Բելաջիո» ռեստորանային համալիրում:

Բայց մեր հնարամիտ ռեկտորը դա իրականացրել է բուհի ֆինանսական միջոցների հաշվին` դա փաթեթավորելով «հին Նոր տարին» նշելու տակ: Այս խնջույքին էլ մասնակցել են համալսարանի պրոռեկտորները, մի քանի դեկան եւ մի քանի վարչական ստորաբաժանումների ղեկավար։ Մեզ ասացին, որ դեկաններից մի քանիսը, տեղեկանալով, որ «Բելաջիոյում» Հովհաննիսյանի երրորդ որդու երկրորդ խնջույքն էկազմակերպվել, ուղղակի չեն գնացել քեֆին:

Չեն մասնակցել, մասնավորապես, Իրավագիտության ֆակուլտետի դեկան ԳագիկՂազինյանը, Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը, Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Կարլեն Խաչատրյանը: Փոխարենը` որոշ դեկաններ միանգամից երկու խնջույքին են մասնակցել:

Բայց համալսարանում խուլ դժգոհություն է առաջացել, քանի որ սա չլսված դեպք է համալսարանի պատմության մեջ, որ ռեկտորը բուհի հաշվին որդու ծնվելու աչքալուսանքը կազմակերպի` այն անվանելով «հին Նոր տարի»։

Համալսարանականները հարցնում են` եթե «հին Նոր տարի» էին նշում, ինչո՞ւ մեզ չեն հրավիրել, այլ հրավիրել են միայն պրոռեկտորներինեւ դեկաններին, չէ՞ որ համալսարանում կան ամբիոնի վարիչներ, պրոֆեսորներ, ակադեմիկոսներ, վարչության ու բաժնի պետեր եւ, ընդհանրապես՝ աշխատողներ: Ի դեպ, «հին Նոր տարին» նշողներից մեկը մեզ հետ զրույցում հաստատեց, որ միջոցառման ընթացքում գերակշռել են ռեկտորի երրորդ որդու լույս աշխարհ գալուն նվիրված կենացները։ Համալսարանական մեր աղբյուրը հավաստիացրեց նաեւ, որ այդ միջոցառման գնումըկատարվել է ոչ թե մրցույթով այլ մեկ անձից գնման միջոցով։

Մենք ԵՊՀ հարցում ուղարկեցինք՝ որքան գումար է ծախսվել, այսպես կոչված, «հին Նորտարին» նշելու համար, եւ քանի մարդ է մասնակցել: Պարզվեց` մոտ 3 հազար դոլար:

«Հին տոմարով Նոր տարին աշխատակիցների մասնակցությամբ տոնելու ԵՊՀ-ում ձեւավորված երկարամյա ավանդույթի համաձայն՝ այս տարի եւս կազմակերպվել է կորպորատիվ միջոցառում, որին մասնակցել են ԵՊՀ ռեկտորատի ներկայացուցիչներ, ֆակուլտետների ու ինստիտուտների, ինչպես նաեւ կառուցվածքային այլստորաբաժանումների ղեկավարներ։ Միջոցառման անցկացման համար հատկացվել է 1 մլն128 հազար 950 դրամ»,- մեզ պատասխանեց ԵՊՀ խոսնակը:

Տեղեկացանք նաեւ, որ նշվածմիջոցառմանը շուրջ 40 մարդ է մասնակցել։

Կապ հաստատեցինք նաեւ Մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանի հետ, ով ասաց, թե նախօրոք պլանավորված այլ միջոցառման պատճառով չի մասնակցել հունվարի 13-ի հավաքին, իսկ ռեկտորի որդու ծնվելու մասին իմացել է ավելի ուշ։ Մեկ այլ աշխատակից, ով երկար տարիներ աշխատում է ԵՊՀ-ում, պնդեց, որ երբեք ԵՊՀ-ում հին Նոր տարին չեն նշել, գոնե վերջին 10-15 տարիների կտրվածքով ռեստորանում նշելու դեպք ինքըչի հիշում:



Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել