Մամուլ 23 րոպե առաջ - 08:41 10-11-2026

«Ազգը ռեզինից չէ, պարոն քաղաքապետ». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանում ավտոմեքենայով շարժվելը մի փոքր շքեղություն կդառնա, մեր փողոցները ռեզինից չեն»,- ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Էհ հետո՞, պարո՛ն Ավինյան, եթե փողոցները ռեզինից չեն, բա մենք ենք ռեզինի՞ց: Նման «հանճարեղ» ու հպարտ մտքեր շռայլելուց առաջ քաղաքապետարանում գոնե մեկ վայրկյան մտածե՞լ են հարցի իրական լուծման, օրինակ՝ մետրոյի վագոնների ավելացման մասին։ Այսօր «Չարբախ» կայարանում գործում է ընդամենը մեկ վագոն։

Պարզից էլ պարզ է, որ այդ միակ վագոնում տեղավորվելու համար մարդիկ ստիպված են լինում իրար ուսերի վրա, բառիս բուն իմաստով, «Բերդ» պարելով հասնել հաջորդ կայարան։ Ընդ որում՝ այդ «Բերդը» պարում են բոլորը՝ անկախ սեռից, տարիքից ու սոցիալական վիճակից։

Իսկ Տիգրան Ավինյանը դեռ տարիներ առաջ հպարտորեն նոր մետրոկայարաններ էր խոստանում․ ո՞ւր մնացին այդ խոստումները, ի՞նչ եղավ Աջափնյակի կայարանը։ Գոնե այդպիսի փուչ ու հեքիաթային խոստումների փոխարեն՝ գոյություն ունեցող վագոնների թիվն ավելացրեք։

Եթե սեփական մեքենայով երթեւեկելը պետք է դառնա «շքեղություն» եւ սահմանափակվի, ապա փոխարենը քաղաքապետարանն ի՞նչ է առաջարկում քաղաքացուն։ Կայուն ու վերահսկելի սակագնով նորմալ տաքսի ծառայություննե՞ր, մետրոյի հաճախակի երթեւեկող ու ընդարձակ կազմե՞ր, թե՞ մի քանի հավելյալ ավտոբուս, որոնց սպասելիս մարդիկ կանգառներում սառցակալում են։

Այս հարցերի պատասխանը չկա․ պատմությունը լուռ ու լքված մի անկյունում ծխում է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը