Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 23:01 08-02-2024

Եթե տրանսպորտը թանկանա, դրանից չենք օգտվի, բողոքի ակցիաներ կանենք. հարցում

Երևանի քաղաքային իշխանությունը քննարկում է սեպտեմբերի 1-ից հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը, որը կարող է հասնել ընդհուպ մինչև 260 դրամի։

Այս նախաձեռնությունն առաջացրել է ինչպես բազմաթիվ քաղաքացիների, այնպես էլ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի դժգոհությունը: Վերջինս խոստացել է որոշման դեմ փողոցային պայքար սկսել, ինչպես դա արել է 2013-ին, երբ քաղաքային իշխանությունը ցանկանում էր ուղեվարձը 100-ից դարձնել 150 դրամ:

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներով՝ քաղաքացիներից հետաքրքրվելով, թե թանկացման դեպքում կվճարե՞ն ուղեվարձը և կմիանա՞ն նախկին քաղաքապետի պայքարին։

Հատկանշական է, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ արտահայտվեց թանկացմանը՝ նշելով, որ այդ դեպքում միայն խիստ անհրաժեշտության դեպքում կօգտվեն կամ առհասարակ չեն օգտվի տրանսպորտից։

«Եթե ես 100 հազար դրամ փող եմ ստանում, 40 հազարը տամ տրանսպորտին, բա էլ ինչո՞վ ապրեմ։ Չեմ վճարելու, տրանսպորտից դուրս եմ գալու՝ առանց վճարելու»,- դժգոհեց մի կին՝ նշելով, որ կմիանա Հայկ Մարությանի պայքարին։

Որոշ քաղաքացիներ էլ նշեցին, որ ստիպված կլինեն օգտվել, քանի որ աշխատում են, սակայն թանկացումից դժգոհ են:

«Եթե պիտի դառնա 180-200, կամ 260 դրամ, չեմ օգտվի, ավելի լավ է տաքսիով երթևեկեմ»,- դժգոհեց մեկ այլ քաղաքացի՝ ամոթանք տալով գործող իշխանություններին, որ մի ժամանակ իրենք էին բողոքում տրանսպորտի թանկացման դեմ, իսկ այժմ թանկացնում են:

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում