Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:00 03-12-2025

Աննա Հակոբյանն ամեն ինչում փայ ա մտել․ ժողովուրդը չպիտի օգտվի այդ սուպերմարկետից․ հարցում

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հերքել է այն տեղեկությունները, որ ինքը կապ ունի «88» սուպերմարկետների ցանցի հետ։

«Հայտարարում եմ, որ մեր ընտանիքը չի օգտվել և չի օգտվում «88» սուպերմարկետներից։ Ես անձամբ երբեք չեմ եղել դրանցից որևէ մեկում։ Ես չգիտեմ դրանք ինչ խանութներ են, որտեղ են գտնվում, ինչ որակի ծառայություն են մատուցում։ Անկեղծ ասած չեմ էլ պատրաստվում երբևէ օգտվել «88» կոչված խանութներից։ Ես արդեն շուրջ 20 տարի մեր ընտանիքին անհրաշեշտ գնումները կատարում եմ Երևանի երկու տարբեր սուպերմարկետների ցանցերից և առաջիկայում էլ կշարունակեմ նույնը։ Բանջարեղեն գնում ենք քաղաքի տարբեր փողոցներում տեղավորված միրգ-բանջարեղենների փոքրիկ, գեղեցիկ կետերից։ Ասածս ինչ է, ես ոչ մի բնույթի առնչություն չունեմ «88» սուպերմարկետների ցանցի հետ, անգամ որպես շարքային սպառող դրանք ինձ խորթ են»,- գրել է նա, հորդորելով քաղաքացիներին բոյկոտել այդ սուպերմարկետների ցանցը և ոչինչ չգնել այդտեղից․
«Խնդրում եմ, մի’ հավատացեք այս խանութի և իմ անվան հետ կապվող բամբասանքներին։ Իսկ եթե ձեզ ամեն կերպ հավատացնում են, թե դրանք իմն են, ուղղակի բոյկոտեք և մի օգտվեք այդ ցանցից, մի շիշ ջուր անգամ մի գնեք «Աննա Հակոբյանի «88» սուպերմարկետներից»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Աննա Հակոբյանը կապ չունի «88» սուպերմարկետների ցանցի հետ։ Միանալու՞ եք նրա բոյկոտին և չօգտվեք այդ սուպերմարկետներից»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ չի հավատում Աննա Հակոբյանին, որոշներն էլ դրական պաատասխան տվեցին։
«Չէ, չեմ հավատում, որովհետև հաստատ կապ ունի, իրանն ա դա։ Ժողովուրդը պետք ա միահամուռ չօգտվի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Աննա Հակոբյանին ընդհանրապես չի հավատում։
«Չէ, ես իրան ընդհանրապես չեմ հավատում։ Ինչ էլ, որ անում են, անգամ լավ բան էլ եթե անեն՝ չեմ հավատա։ Չէ, ես իրա ասելով ոչ մի բանի էլ պատրաստ չեմ։ Ես կանեմ ճիշտը ինչ էաքան տարի անում եմ»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝
«Ես ոչ մի լավ բան չեմ կապում Աննա Հակոբյանի անձի հետ, բայց ամեն վատ բանը կարողա պատահի, որովհետև այդ մարդը բարոյական օրենքներից զուրկ ա։ Ես նույնիսկ չգիտեմ այդ սուպերկարկետների մասին»,- ասաց նա։
«Էն կասեմ, որ Աննա Հակոբյանի բոլորի հետ փայատեր ա մտել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին