Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին Խոսք 2 տարի առաջ - 20:00 30-01-2024

Իրանը կողմ է կոմունիկացիաների բացմանը, սակայն ՀՀ-ի ինքնիշխանության ներքո

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր՝ արձանագրելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերին: Տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել պաշտոնական Թեհրանի դրական դիրքորոշումը ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և դրա հիմքում դրված առանցքային սկզբունքների վերաբերյալ:

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանն ընդգծեց, որ Իրանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը՝ ՀՀ տարածքով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի գործարկման վերաբերյալ։

Վարդանյանը նշեց՝ Իրանը կողմ է, որ Հայաստանի տարածքով անցնեն այդ կոմունիկացիաները, բայց միանշանակ դրանք պետք է գործեն հայկական կողմի ինքնիշխանության ներքո։ Նրա խոսքով՝ Իրանի համար կարևոր է նաև, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը այդ կոմուինիկացիաների նկատմամբ ոչ մի վերահսկողություն չունենան։

«Այս մասին իրանական կողմը բազմիցս հայտարարել է։ Միանշանակ Հայաստանի Հանրապետության կողմից սա գնահատվում է որպես դրական մեսիջ»,- ասաց նա։

Վերջին շրջանում թուրք-ադրբեջանական տանդեմը վերջերս կրկին ակտիվացրել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի խոսույթը։ Հարցին, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը այս հարցում շարունակո՞ւմ է իր սկզբունքային դիրքորոշումը՝ Վարդանյանը դրական պատասխանեց՝ նշելով, որ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ իր հարևանությամբ աշխարհագրական սահմանների փոփոխություն չի հանդուրժելու։

«Իրանական կողմը բազմիցս պնդել է, որ իր սահմանների մոտ աշխարհագրական սահմանների փոփոխություն չի հանդուրժելու։ Կարծում եմ, որ այս հարցում Իրանի դիրքորուշմը ոչ մի փոփոխություն չի կրել և շարունակում է պահպանվել, ինչը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք