Միտք Ներքին 2 տարի առաջ - 08:50 23-01-2024

Հայոցը Հայաստանի դարձնելու նախաձեռնությունը հեղափոխական իմիտացիա է

Հայոց պատմությունը շուտով կդառնա Հայաստանի պատմություն։ Հասունացե՞լ էր այս ձևափոխությունը, թե՞ առջևում հեղափոխություն է սպասվում պատմագիտության ոլորտում։

Հաշվի առնելով, որ ՔՊ-ական իշխանությունը հեղափոխության իմիտացիա է անում 2018-ից ի վեր, ենթադրելի է, որ կփոխվի միայն դիսցիպլինի անվանումը, բայց համապատասխան բովանդակային փոփոխություն չի լինի, հայկական պետությունների, անկախության շրջանների, հայ քաղաքական ձեռքբերումների մասին նոր լեզվով ու շեշտադրումներով տեքստեր չեն հայտնվի։ Նման ենթադրության հիմք է այն, որ ՔՊ-ական իշխանությունը չի ապացուցել, որ նվիրված է պետությանն ավելի, քան նախկինները։ Նույնիսկ՝ չի փորձել իրական տոն դարձնել Սեպտեմբերի 21-ն ու Մայիսի 28-ը։ Կա նաև սուբյեկտիվ գործոն։ Պետության գաղափարին նվիրված պատմաբաններ շատ կան, բայց նրանք գիտական համայնքում բարձր դիրք չեն գրավում, չեն որոշում պատմագրության լեզուն ու փիլիսոփայությունը։ Այսինքն՝ Հայոցը Հայաստանի դարձնելու նախաձեռնությունը իմիտացիա է, իբր ՔՊ-ական իշխանությունը անկախության ջատագով է։ Այդպիսին է ձևանում, որ ստանա Արևմուտքի, ժողովրդավարական երկրների աջակցությունը։

Եթե ՔՊ-ական իշխանությունը չի ուզում մոլորեցնել ժողովրդին ու աշխարհին, գրգռել պատմագիտական համայնքին, հետո հանդիմանել ապերախտ ժողովրդին, ապա պիտի հավաքագրվի անկախական պատմաբանների թիմ, պատվիրվի պատմության նոր փիլիսոփայություն, այդ նոր փիլիսոփայությամբ կազմվի Հայաստանի պատմության նոր պլան, շեշտը դնելով հայ քաղաքական ձեռքբերումների վրա։ Պլանը պիտի քննարկվի գիտաժողովներում, հաստատվի։ Հաստատված պլանով կազմվի Հայաստանի ամբողջ պատմությունը հատորներով, ակադեմիական խմբագրմամբ պատրաստվեն հրատարակման։ Ակադեմիական հրատարակության հիման վրա կազմվեն դպրոցական պարզ դասագրքեր։ Հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ փոխելու աշխատանքը այնպիսի ստվարածավալ է, որ կարող է ներգրավել բոլոր հայ պատմաբաններին, ներառյալ ուսանողներին։ Ու եթե առաջիկա շաբաթներին Հայաստանի պատմության նոր պլան կազմող պատմաբանների հավաքագրում չկատարվի, ապա սա հերթական հեղափոխական փուչիկն է։

Իսկ ի՞նչ կլինի, եթե, իրոք, կազմվի Հայաստանի պատմությունն այն փլիսոփայությամբ, որն օրեր առաջ գավառցիների հետ հանդիպմանն ասաց Փաշինյանը։ Այդպիսի պատմությունը կարդացող ընտրողները ձայն չեն ռուսամետ քաղաքական ուժին։ Քանի որ ՔՊ-ն պասիվ ռուսամետ կուրս է վարում, ապա Հայաստանի պատմությունը կարող է ՔՊ-ի իշխանազրկման պատճառ դառնալ։ Բացառվում է, որ ԿԳՄՍՆ-ն ՔՊ-ի դեմ նման դավադրություն կազմեր ցնցուղի վրեժը լուծելու դիտավորությամբ։ Հետևապես՝ Հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ փոխելու նախաձեռնությունը լուրջ ընթացք ստանալ չի կարող։ Առավելագույնը՝ կարող են այս տարի հրատարակված 7-րդ դասարանի դասագրքի նման խայտառակ, անգրագետ գրքեր հրատարակել, բայց շապիկին գրել Հայաստանի պատմություն, և այդ ամենը ներկայացնել, իբր հեղափոխություն են անում նաև պատմագիտության ասպարեզում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն