copy image url
Միտք 2 տարի առաջ - 19:21 24-08-2021

Նոր Նիկոլ Փաշինյան․ քաոսից կայունության իմիտացիա՝ չհաշված անվտանգությունը

Հայաստանում քաղաքական գործընթացներն ավելի լավ հասկանալու համար պետք է դրանք դիտարկել նաև որպես քաոսի և կարգավորվածության դրսևորումներ։ Շատերը հիշում են, որ Ս․ Սարգսյանի իշխանության տարիներին հանրապետականներն անընդհատ խոսում էին կայունությունից՝ ներկայացնելով երկրի կայուն վիճակը որպես իրենց ձեռքբերում և արժեք, որ բոլորը պետք է կիսեն։ Մի կողմ թողնենք այն, որ Ս․ Սարգսյանի իշխանության ժամանակ փառաբանվող «կայունություն» բառը կարելի էր կիրառել առավելապես այնպիսի երևույթների հետ, ինչպիսիք են կոռուպցիան, արտագաղթը, գաղջ մթնոլորտը և այլն։ Դա հարցի մյուս կողմն է և այս պահին այնքան էլ էական չէ, ավելի կարևոր է հասկանալ, որ Ս․ Սարգսյանի իշխանությունը ենթադրում էր որոշակի կուռ համակարգ, որը ապակայունացնելու կամ քանդելու որևէ հնարավորություն տեսանելի չէր։ Սիներգետիկա կոչվող գիտությունը, որն ուսումնասիրում է մեզ շրջապատող երևույթները որպես քաոսի և կարգավորվածության դրսևորումներ, ասում է, որ համակարգը ապակայունանում է քաոսի միջոցով։

Հիմա հիշենք, թե ինչ արեց Փաշինյանը, իսկ ավելի ճիշտ՝ ինչ արվեց Փաշինյանի միջոցով։ 2018 թվականին երկրում ստեղծվեց քաոս, ապակենտրոնացված քաոս։ Անսպասելիորեն փակվում էին փողոցներ, ստեղծվում էին արհեստական խցանումներ, մարդիկ չէին կարողանում հասնել աշխատավայրեր, և մի քանի օրվա ընթացքում կաթվածահար արվեց պետական մի շարք հաստատությունների, բուհերի, դպրոցների գործունեությունը։ Սա քաոս էր, որինպատակն էր ցույց տալ, որ Ս․ Սարգսյանն այլևս չի տիրապետում երկրում տիրող իրավիճակին, չի կարող ապահովել իր սիրած կայունությունը և այլն։ Բեմադրված իշխանափոխությունը ներկայացվեց որպես հեղափոխություն։ Համակարգը(կայունությունը) զիջեց քաոսին (փոփոխություններին)։

Իսկ ի՞նչ է անում Ն․ Փաշինյանը 2021-ին։ Նա փորձում է ստեղծել կարգ ու կանոն, այսինքն՝ համակարգ ու կայունություն։Ոստիկանության խստացված ռեժիմով աշխատանքը, պատգամավորների խոսքի և վարքի խիստ կանոնակարգումը, պատվաստվելու ու դիմակ կրելու պահանջները և նմանատիպ այլ նախաձեռնություններ նպատակ ունեն հանրության մոտ ստեղծելուտպավորություն, թե երկրում տիրող քաոսը փոխարինվում է կարգուկանոնով, իշխանությունն էլ, ոչ ավել, ոչ պակաս, մտածում է մեր անվտանգության և բարեկեցության մասին։ Իսկ իրականում իշխանությունը չի կարողանում ապահովել սահմանամերձ գյուղում ապրող քաղաքացու ֆիզիկական անվտանգությունը, բայց ցույց է տալիս, թե խիստ մտահոգված է մայրաքաղաքում ապրող քաղաքացու առողջությամբ։

Կարգուկանոն հաստատելու Ն․ Փաշինյանի այս ճղճիմ փորձերը նպատակ ունեն զանգվածային գիտակցության մեջ ամրագրել իրականության հետ կապ չունեցող մի պատկեր, որումպետությունը շարունակում է ապրել իր բնականոն կյանքով, երկրում ամեն ինչ կարգին է,իսկ առջևում մեզ անհամբեր սպասում են տնտեսական զարգացումը և անվտանգ ապագան։ Բայց դրանք իմիտացիաներ են, իրականության կեղծումներ, որոնց այդքան սովոր է այլևս չժողովրդական վարչապետը։ Այս հարցում նա նմանակում, կրկնում և անգամ գերազանցում է նախորդ, նույնքան չժողովրդական վարչապետ Ս․ Սարգսյանին, ով ստեղծել էր կառավարմանոչ արդյունավետ համակարգ, որն ապահովում էր յուրայինների բարգավաճում,կայուն արտագաղթ և հարաբերական անվտանգություն։ Ն․ Փաշինյանը նույնպես ստեղծել է կառավարման ոչ արդյունավետ համակարգ, որն ապահովում է կայուն արտագաղթ, յուրայինների բարգավաճում, բայց անվտանգություն ապահովել արդեն չի կարողանում։ Այս իմաստով Ն․ Փաշինյանը շարունակումէ Ս․ Սարգսյանի կառավարման բացասական ավանդույթները՝ դրանց գումարելով Հայաստանի և Արցախի վերաբերյալ իրհամոզմունքների իրականացման արդյունքում երկու պետությունների գոյությունը հարցականի տակ դրածվտանգը։

Եվ չնայած այդ ամենին՝ Ն․ Փաշինյանը փողոցներ է ասֆալտապատում և ճանապարհային ոստիկանության նոր համակարգ գործարկում, որպեսզի մենք մտածենք, թե կարևորը դա է, թե երկիրը դրանով զարգանում է, իսկ սպասվող պատերազմը և սահմանների փոփոխությունն էական բաներ չեն։ Ճիշտ այնպես, ինչպես Ս․ Սարգսյանին անհրաժեշտ էր, որպեսզի մենք մտածեինք, թե ինքն ու իր կուսակցությունը՝ զանգվածային կոռուպցիայի, արտագաղթի և մենաշնորհների հետ միասինապահովում են կայունություն և կայուն զարգացում։ Երկուսի դեպքում էլ նպատակը նույնն է՝ խուսափել աճող քաոսից։ Մեկին դա չհաջողվեց։

Ամենից շատ դիտված

14:00 Արարատի փոխքաղաքապետի տղեն 15 հոգով հարձակվել է մեր վրա․ բացառիկ տեսանյութ՝ ծեծկռտուքից
21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
15:25 Լոռու Ջիլիզա գյուղը կհանձնվի Վրաստանի՞ն
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
15:11 Ժա՛ննա, հեռացի՛ր. քաղաքացիները պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը. ՈւՂԻՂ
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ