Ներքին 4 տարի առաջ - 22:39 03-10-2022

Մարմինները մասնատելու 287 օբյեկտիվ ապացույց ենք ամրագրել` չհաշված մյուս պատերազմական հանցանքները․ Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Հայ գերիներին 2022թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի կողմից դաժան գնդակահարության տեսանյութի տարածումից հետո, ադրբեջանական իշխանության կազմակերպմամբ, հրապարակվեց հայ զինվորականների մասնակցությամբ 44-օրյա պատերազմի 1 տեսանյութ` փորձելով վաճառել այն միջազգային հանրությանն ու հավասարության նշան դնել իրենց հետ:
Դրանից հետո էլ ստիպված եղան հայտարարել, թե քրեական գործ են հարուցել:

Բայց դե չդիմանալով` ներկայացրին, թե իբր իրենց քաղաքացիական հասարակությունը հանկարծ տեսավ այդ տեսանյութը, խղճահարվեց ու պահանջեց, որ գործ հարուցեն, ադրբեջանական իշխանությունն էլ այդպես խելոք-խելոք գործ հարուցեց:
Փաստորեն, ցինիկությունն այսպես էլ է լինում:

Բա ինչպե՞ս հասկանանք, որ միայն մեր անձնակազմով 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական զինվորականների կողմից հայերին միայն խոշտանգելու, գլխատելու, մարմինները մասնատելու 287 օբյեկտիվ [տեսանյութ] ապացույց ենք ամրագրել` չհաշված մյուս պատերազմական հանցանքները:

Բա ինչպե՞ս հասկանանք այդ հանցագործներին պետական բարձրագույն մակարդակով պարգևատրելն ու հերոսացնելը:

Իսկ միջազգային կառույցները պետք է նկատի ունենան, որ ադրբեջանական հանցանքները այդ երկրում տարիների հայատյացության պետական քաղաքականության հետևանք են, միասնական շղթայի մասեր, ինչը փոքր-ինչ անգամ չի դադարել` պատված լինելով ադրբեջանական կեղծ խաղաղության շղարշով:

Միջազգային կառույցներին ևս մեկ տվյալ` ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվել է դեռ պատերազմի ժամանակ ու այս եզակի, բայց բոլոր դեպքերն այնտեղ քննության առարկա են»:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան