copy image url
Արտաքին Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 20:30 12-01-2024

Մանիպուլյատիվ գնահատականներ. բանակների մարտունակությունը որոշվում է կռվի դաշտում

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին Global Firepower Index-ի կողմից հրապարակվել են 2024 թվականին աշխարհի 145 երկրների զինված ուժերի վարկանիշները, որի համաձայն՝ Հայաստանի բանակն աշխարհում 102-րդն է, իսկ Ադրբեջանինը՝ 59-րդը։ Հրապարակված ցուցանիշներով 2023-ի համեմատ հայկական բանակը վատթարացրել է իր դիրքը՝ 94-րդից նահանջելով 102-րդ հորիզոնական։

Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նշեց, որ նմանատիպ գնահատականներն իրենց հիմքում ունեն մանիպուլյատիվ նպատակ և նշանակություն։ Նա ընդգծեց, որ սովորաբար մարտունակության առումով բանակների չափելիությունը որոշվում է մարտի դաշտում, իսկ նման ցուցանիշները, մեծ հաշվով, հեքիաթների ժանրից են։

«Օրինակ՝ շուտով կլինի արդեն 2 տարի, ինչ Ռուսաստանի դեմ պատերազմում է 60 պետություն, որոնցից ավելի քան 50-ը՝ ՆԱՏՕ-ի անդամ։ Այդ պատերազմում ներգրավված են հազարավոր տանկեր, հրետանի, հրթիռային կայաններ, օդուժ, տասնյակ հազարավոր վարձկաններ, մի քանի տասնյակ 24 ժամյա ռեժիմով աշխատող հետախուզական արբանյակներ, բարձրաստիճան շտաբային մասնագետներ։ Հիմա ոնց գնահատենք՝ Ռուսաստանի բանակը որերո՞րդ տեղում է»,- ասաց նա։

Հայկ Նահապետյանը կարծում է, որ բանակների մարտունակությունը գնահատելիս առաջին չափանիշը պետք է լինի ռազմական բյուջեի ծախսերը, ինչպես նաև բանակի թվաքանակը և զինտեխնիկան։ Նրա խոսքով՝ ցանկացած բանակի մարտունակության գլխավոր չափանիշը մարտն է, զինվորի և սպայի մոտիվացվածությունը, թե որքանով են վերջիններս պատրաստ հրամանը կատարել կյանքի գնով։

Ռազմական փորձագետը նշում է, որ ԱՄՆ-ի բանակը, որը մտնում է զինված ուժերի մեջ, վերջին անգամ իր բոլոր ստորաբաժանումներով, այդ թվում՝ ցամաքային զորքերով, պատերազմել է Վիետնամում և խայտառակ պարտություն է կրել։ Նա շեշտեց, որ դրանից հետո, բացի տարբեր երկրներում ռմբակոծություններ իրականացնելուց, ամերիկյան բանակը չի կռվել, միայն օդուժն է աշխատել. «Այսինքն՝ մարդկային գործոնով Միացյալ Նահանգների բանակն աշխարհի ամենացածր մոտիվացված բանակն է, որովհետև այնտեղ մարդիկ չեն ծառայում հայրենիքի պաշտպանության գաղափարով։ Այդ գաղափարն է, որ մարդուն տալիս է մոտիվացիա՝ ոչ մի քայլ հետ չշարժվել, եթե նման հրաման լինի, իսկ հրամանը կատարել կյանքի գնով»։

Մեր զրուցակիցը վերահաստատեց, որ հրապարակվող ցուցանիշները խիստ երկրորդական են, ուստի դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Նա ափսոսանք հայտնեց նաև, որ Հայաստանի իշխանություններն այսօր ամեն ինչ անում են, որպեսզի մոտիվացված բանակից ոչինչ չմնա, սպառազինություն չկա, զորավարժություններ չեն անցկացվում և այլն։

Նահապետյանն շեշտեց, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակումների ու նոր տարածքների գրավման, բարձրացնում է իր բանակի մարտությունակությունը, գերժամանակակից սպառազինություն է գնում, իսկ Նիկոլ Փաշինյանն այդ նույն ժամանակ մարդկանց հիմարացնում է։ «Փաշինյան Նիկոլը, որպես պրոֆեսիոնալ կլոուն, ծաղրածու, մարդկանց հիմարացնում է, որ պատերազմ չի լինելու։ Սկսենք նրանից, որ պատերազմը չի ավարտվել, իսկ գետնի վրա տաք պատերազմի՝ բախվելու ենք 3 ամսից։ Հիմա Հայաստանը մի հատ «խելոք» քայլ կանի, Ռուսաստանին զինական առումով դուրս կդնի, որից րոպեներ անց ադրբեջանական բանակը հարձակման է անցնելու, և տանկերը հայտնվելու են Փաշինյան Նիկոլի լողասենյակում ու իր տիկնոջ հետ միասին իրեն դուրս կհրավիրեն։ Կարծում եմ՝ Երասխից ճեղքումն իրեն սպասել չի տա»,- նկատեց նա։

Հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի բանակների միջև նման նկատելի տարբերությունը կարո՞ղ է մեծացնել թշնամու կողմից նոր հարձակման հավանականությունը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այս ցուցանիշները որևէ առնչություն չունեն իրական իրավիճակի հետ։ Ռազմական փորձագետը շեշտեց, որ Հայաստանը և Ռուսաստանը դեռևս գտնվում են պայմանագրային պարտավորությունների ներքո, իսկ ՌԴ ռազմական դոկտրինի մեջ հոդված կա, համաձայն որի՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցների վրա հարձակման դեպքում ռուսական կողմը, անհրաժեշտության դեպքում, կարող է տակտիկական ատոմային զենք կիրառել։

«Այսինքն՝ հարձակվել նշանակում է, ոչ թե բարձունքներ, այլ բնակավայրեր գրավել։ Ինչո՞ւ բարձունքները գրավելուց հետո թշնամին առաջ չի գալիս, ինչո՞ւ բնակավայրեր չի վերցնում, որովհետև դա արդեն ակնհայտ ագրեսիա է լինելու։ Դե թող հարձակվեն Սյունիքի վրա, ի՞նչ եք կարծում, ՌԴ-ն ի՞նչ կասի. իրենք Կասպից ծովում նավեր ունեն, վրան մեծ ողջույն կգրեն և երեկոյան կուղարկեն Ալիևի հետ թեյախմության»,- ասաց նա։

Հայկ Նահապետյանը նկատեց, որ Ալիևը սպասում է հարմար պահի՝ աստիճանաբար սեղմելով ՀՀ-ի շուրջ օղակը։ Նրա համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ զիջել, իսկ եթե զիջում է, ապա թշնամին ինչո՞ւ չպետք է օգտվի դրանից։ Նա շեշտում է, որ եթե Հայաստանից ռուսական ռազմական ներկայությունը դուրս բերվի, ապա դրանից մի քանի ժամ անց Ադրբեջանը տարբեր կերպ փորձելու է Հայաստանի հետ ռազմական բախում հրահրել, քանի որ այլևս որևէ խնդիր չի լինի։

«Օրինակ՝ այսօր Ալիևին ձեռք տալի՞ս է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և լուծարի ՌԴ-ի հետ կնքած պայմանագրերը․ միանշանակ ձեռք տալիս է։ Հիմա այդ գործին լծված է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պարտականությունները կատարող անձը, ով նույն բանն է ասում։

Ավելին՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին գտնվում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերը, որոնց դեմ քարոզչություն է տարվում։ Այսինքն՝ երկիրը կանգնեցնելու արհավիրքի առաջ, իսկ իրենք ճողոպրելու են։ Մեր ժողովրդին դնում են զոհասեղանին, իսկ իրենք փախուստի են դիմելու»,- ասաց նա։

Հայկ Նահապետյանը հավելեց, որ երբ ժողովուրդը որոշի հայրենիքի կորուստի, հարյուր հազարավոր զոհերի համար պատասխան պահանջի, ապա այս ամենի մեղավորներին առաջին հերթի կպատժեն իրենց տերերը՝ ավելորդ գլխացավանքներից հեռու մնալու համար։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
15:02 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
15:29 Արցախի նախկին ղեկավարները Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ դեսպան
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
01:25 Ոտքի կանգնեք՝ քշելու այս նախիրը․ քաղաքացին կոչ է անում արցախցիներին՝ միանալ պայքարին
18:23 «Կեռան թագուհու Ավետարանը»․ տեղի ունեցավ Էմմա Չուգասզյանի գրքի շնորհանդեսը