Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 21:00 11-01-2024

ՀՀ բանակն աշխարհում 102-րդն է, Ադրբեջանինը՝ 59-րդը․ Global Firepower Index

ՀՀ բանակը 102–րդն է համաշխարհային Global Firepower Index–ի 2024 թվականի վարկանիշում, որտեղ ներառված է 145 երկիր։ Ընդ որում, 2023–ի համեմատ հայկական բանակը վատթարացրել է իր դիրքը՝ 94–րդից նահանջելով 102–րդ հորիզոնական։

Ադրբեջանի բանակը նահանջել է 2 կետով՝ 2023–ի 57–րդ հորիզոնականից 59–րդ հորիզոնական։
Վրաստանը մեկ տարում 85–ից բարձրացել է 84–րդ տեղը։

Global Firepower վարկանիշը հաշվարկելիս, սպառազինությունից և զինվորների քանակից բացի, հաշվի է առնվում 60 գործոն, այդ թվում՝ ջոկատների քանակը, զրահատեխնիկան, ռազմածովային ուժերը, բնական ռեսուրսները, աձնակազմի թվաքանակը, տրանսպորտի և ենթակառուցվածքների զարգացման մակարդակը, ռազմական բյուջեն, արտարժույթի պաշարները և գնողունակությունը։
Ըստ այդմ, Հայաստանի հզորության վարկանիշը 2.0583 է (որքան քիչ, այնքան լավ՝ 0.0000–ն համարվում է իդեալական ցուցանիշ)։

Հայաստանը երկրների մեծ մասին զիջում է մի շարք ցուցանիշներով՝ բնակչության քանակ, ջոկատների թվաքանակ, սպառազինություն և այլն։ Ընդ որում, ըստ Global Firepower–ի, Հայաստանն ունի 221 տանկ, 736 տրանսպորտային միջոց, 100 հրթիռային կայանք և այլն։ Հայաստանը հետ է մնում բնական ռեսուրսների պաշարներով, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքներով և լոգիստիկայով։

Վարկանիշում Հայաստանի հարևաններն են Զիմբաբվեն և Տանզանիան։

Վարկանիշն արդեն տևական ժամանակ է գլխավորում է ԱՄՆ–ն, որին հաջորդում են ՌԴ–ն, Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան։

Թուրքիան 8–րդ տեղում է, Իրանը՝ 14–րդ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը