Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 4 ամիս առաջ - 16:00 30-12-2023

ԱԳՆ-ում արտոնյալներ են. տոնական օրերը կրճատվել են միայն շարքային քաղաքացիների համար

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը սիրում է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք կա՛մ թղթի վրա են մնում, կա՛մ էլ տարածվում են միայն շարքային քաղաքացիների վրա, իսկ կառավարության անդամներն ու ԱԺ պատգամավորները ջանասիրաբար խախտում են դրանք։ Օրինակ, երբ Հայաստանում մոլեգնում էր կորոնավիրուսային համավարակը և բազմահազար քաղաքացիներ մահանում էին, իշխանություններն օր ու գիշեր հորդորում էին դիմակ կրել, բաց տարածություններում դիմակ չկրելու համար տուգանում էին ՀՀ հպարտ քաղաքացիներին, սակայն նույն օրերին ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը սուպերմարկետ էր մտել առանց դիմակի, իսկ լրագրողների հարցին, թե ինչո՞ւ դիմակ չի կրում՝ պատասխանել. «լավ եմ անում»։

Դեկտեմբերի 28-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղի վերադարձի հարցը։ Խոսքը վերաբերվում է այսպես կոչված նախկին անկլավներին, որոնց նկատմամբ Բաքուն հավակնություններ է դրսևորում, Հայաստանից ձգտում է ամեն գնով դրանք ստանալ, իսկ միևնույն ժամանակ հրաժարվում է վերադարձնել Արծվաշենը, որը 1992 թվականից ադրբեջանական օկուպացիայի տակ է։ Բացի այդ, նախօրեին Երուսաղեմում` շուրջ 30 մարդկանցից կազմված խումբը հարձակվել է Հայկական թաղամասում գտնվող հայապատկան տարածքի վրա, միջադեպի հետևանքով քարեր են նետվել հայերի ուղղությամբ, մարդիկ վիրավորումներ են ստացել:

Oragir.News-ը երեկ՝ դեկտեմբերի 29-ին, ժամեր շարունակ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից փորձեց պարզաբանումներ ստանալ, թե արդյոք հայկական կողմը Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում բարձրացնո՞ւմ է Արծվաշենի հարցը, ինչպես նաև որպես պետություն ի՞նչ քայլեր է ձեռնարկում Երուսաղեմի հայկական համայքնի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Սակայն մեր բազմաթիվ հեռախոսազանգերը կա՛մ անպատասխան էին մնում, կա՛մ էլ ԱԳՆ-ի ներկայացուցիչների կողմից ընդհատվում էին։

Չար լեզուները պնդում են, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում վերջին օրերին նախատոնական տրամադրություն է եղել, և աշխատակիցները գրեթե աշխատանքի չեն ներկայացել, կամ աշխատաժամի ավարտից ավելի շուտ են դուրս եկել։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Փաշինյանի կառավարության որոշմամբ Հայաստանում Ամանորյա ոչ աշխատանքային օրերը կտրուկ նվազեցվեցին, և եթե նախկինում քաղաքացիները Ամանորին հանգտանում էին դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ, ապա այժմ ոչ աշխատանքային օրեր են մնացել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-2-ը և 6-ը։ Կառավարության այս որոշումը մասնավորապես Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կողմից հիմնավորվում էր տնտեսական աճ ապահովելու անհրաժեշտությամբ, սակայն այն իրականում նպատակ ուներ քաղաքացիներին զրկել մի քանի օր հանգստանալու, իսկ այդ օրերին այնուամենայնիվ աշխատող քաղաքացիներին՝ կրկնակի վարձատրվելու հնարավորությունից։

Այսպիսով փաստենք, որ Հայաստանի կառավարության այս որոշումը տարածվում է բացառապես շարքային քաղաքացիների վրա, իսկ պետական գերատեսչություններում, մասնավորապես ԱԳՆ-ում արտոնյալներ են աշխատում։ Փաստացի դեկտեմբերի 29-ին` ժամը 16։00-ի դրությամբ, Oragir.News-ի բազմաթիվ հեռախոսազանգերը ՀՀ արտաքին գործերի նախարարություն մնացին անպատասխան, ինչից կարելի է ենթադրել, որ ԱԳՆ-ի աշխատակիցների տոնական ոչ աշխատանքային օրերը ոչ միայն չեն կրճատվել, այլ նաև ավելացվել են և վերջիններիս առնվազն այսօրվանից չեն աշխատում, կամ չեն ցանկանում աշխատել, գուցե աշխատավայրում զբաղված են ավելի հետաքրքիր ինչ-որ բանով։


Ամենից շատ դիտված

00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
08:31 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ Հրապարակ
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
23:02 Կառավարությունը որոշել է ինստիտուտի հինգ մասնաշենքերի մեջտեղում 16-հարկանի շենք կառուցել
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն

Ձեզ գուցե հետաքրքրի