Ներքին 2 տարի առաջ - 16:20 25-12-2023

Մենք ոչ թե գաղտնի ենք նիստ անում, այլ՝ ոչ հրապարակային․ Վահագն Ալեքսանյան

Ինչպես օրեր առաջ հայտնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունից, դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են գաղափարական բնույթի հարցեր։

Oragir.News-ը կապ է հաստատել ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ՝ պարզելու, թե ե՞րբ են գաղտնի քննարկվող ՔՊ գաղափարներն արտացոլվելու ՀՀ արտաքին կամ անվտանգային հայեցակարգերում։

ՔՊ-ական պատգամավորը «գաղտնի» բառի բացատրության իր պատկերացումները ներկայացրեց, նշելով, որ իրենց նիստերը, որոնք «հարյուրքանի» հոգանոց են, գաղտնի լինել չեն կարող, պարզապես, ոչ հրապարակային են։

«Մենք ոչ թե գաղտնի ենք նիստ անում, այլ՝ ոչ հրապարակային, իսկ դրանք տարբեր բաներ են»,- ասում է պատգամավորն, ում կարծիքով՝ գաղտնին «էնա», որի մասին ոչ ոք ինֆորմացիա չունի։

«Նիստը եղելա ոչ հրապարակային, հետևաբար չեմ կարող ձեզ ասել, թե ինչ է քննարկվել։ Բայց դա չի նշանակում, որ գաղտնի է»,- Oragir.News-ին պատասխանեց Վահագն Ալեքսանյանը, հանրությունից գաղտնի պահելով, թե իրականում ինչ է քննարկում կառավարող կուսակցությունը։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի