Ներքին 2 տարի առաջ - 19:05 08-12-2023

ՀՀ գործող կառավարությունը թուրքական և ադրբեջանական ազդեցության գոտի է ցանկանում մտնել․ քաղաքագետ

Թուրքական TGRT լրատվական ծառայության միջազգային լուրերի բաժնի ղեկավար Էմրե Դիներին երեկ Հանրային հեռուսաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ խաղաղության գործընթացը դանդաղում է, քանի որ բանակցություններին Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից բացի մասնակցում են նաև այլ երկրներ։

«Հայստանը պետք է անի հետևյալը․ պետք է ասի՝ ո՛չ, սա իմ խնդիրն է, և այդ խնդրի մասին կխոսեմ այն երկրների հետ, ում հետ ունեմ խնդիր։ Հայաստանը անկախ երկիր է, դուք եք որոշումներ կայացնում, դուք ունեք բանակ, այսինքն՝ դուք պետք է քաղաքականությունը վարեք, և վերջին շրջանում ձեր վարած անկախ քաղաքականությունը իսկապես շատ հաճելի է, և այն կնպաստի, որ որոշումները ավելի արագ կայացվեն։ Եթե ինչ-որ հանդիպում լինի, Հայաստանը պետք է չասի, որ Ֆրանսիան էլ պետք է ներկա լինի այդ հանդիպմանը, անհրաժեշտություն չկա, որ որևէ մեկը լինի այդ սեղանի շուրջ»- ասել է Էմրե Դիներին։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն Oragir.News-ի հետ զրույցում այս հայտարարությունը հետևյալ կերպ մեկնաբանեց․ «Թուրքիան և Ադրբեջանն ունեն իրենց պայմանները, իրենց ասած՝ «խաղաղության» պայմանները։ Իրենց պետք է Սյունիքը, ինչի մասին Ալիևը վերջերս ասաց, որ առանց ստուգման՝ ճանապարհ պետք է գնա թուրքական աշխարհ ստեղծելու համար, այսինքն՝ մինչև Սյունիքը չվերցնեն, խաղաղություն չի լինի»,- ասաց Դանիելյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի գործող կառավարությունը թուրքական և ադրբեջանական ազդեցության գոտի է ցանկանում մտնել։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր