Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:11 21-04-2025

Իսրայելցիները փորձել են մտնել Գազա՝ բուֆերային գոտի. Al Jazeera 

Իսրայելի բանակը հայտարարել է, որ մի քանի իսրայելցի քաղաքացի փորձել են անցնել Գազայի հատված՝ մտնելով սահմանի վրա գտնվող բուֆերային գոտի։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն:

«Զինվորները դեպքի վայր են ուղարկվել և քաղաքացիներին անվտանգ վերադարձրել են», – ասվում է հայտարարության մեջ։ Բանակը նշել է, որ նրանց չի հաջողվել անցնել Գազայի տարածք։

Իսրայելի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել պաղեստինյան այդ տարածք, սակայն 2023 թվականի հոկտեմբերին պատերազմի սկսվելուց հետո որոշ մարդիկ փորձել են ներս մտնել։ Նրանց մեջ եղել են ինչպես Գազայում պահվող գերեվարվածների հարազատներ, այնպես էլ ակտիվիստներ, ովքեր ուզում են վերադառնալ այն վայրերը, որոնք Իսրայելի իշխանությունները հանձնել էին 2005 թվականին։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր