Ներքին 2 տարի առաջ - 18:52 07-12-2023

Փաստաբանները նամակ են փոխանցել ՀՀ-ում 9 երկրների դեսպանների

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հինգ փաստաբան-իրավապաշտպանների (Վարազդատ Հարությունյանի, Արսեն Բաբայանի, Վահան Հովհաննիսյանի, Սերգեյ Հարությունյանի ու իմ) անունից նամակներն այսօր փոխանցել ենք Հայաստանում ԵՄ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, Բելգիայի, Նիդերլանդների, Չեխիայի, Լիտվայի դեսպանություններին։ ԱՄՆ դեսպանությունից հրաժարվեցին նամակն ընդունել՝ առաջարկելով այն ուղարկել փոստով։

Նամակում մասնավորապես ասված է.

«Մենք հանդիսանում ենք Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումների ենթարկվող քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող փաստաբաններ։

Մեր փորձը մեզ բերել է այն ցավալի հետևության, որ վերջին ժամանակներում ՀՀ իշխանությունները գնալով սաստկացնում են քաղաքական գործոնով պայմանավորված ապօրինությունները, հատկապես՝ քաղաքական ընդդիմախոսների հիմնազուրկ կալանավորումները, և մեր ընկալմամբ՝ այդ գործընթացի պատճառներից մեկն այն է, որ Եվրոպական կառույցներն այլևս պատշաճ ուշադրություն չեն դարձնում ՀՀ-ում մարդու հիմնարար իրավունքների հարցերին։ Մինչդեռ այդ հարցը միշտ շոշափելի դեր է ունեցել Հայաստան-Եվրոպա հարաբերությունների օրակարգում։ Հայ հասարակության մոտ տպավորություն է ստեղծվում, որ ժողովրդավարական արժեքների ջատագովի համբավ ավանդաբար ունեցող Եվրոպական կառույցներն ու երկրները, նախապատվություն տալով որոշակի քաղաքական շահերի, գերադասում են աչք փակել ու համարժեք չարձագանքել քաղաքական շարժառիթ ունեցող մեծաթիվ ապօրինություներին, որոնք կատարվում են ՀՀ իշխանությունների կողմից։

Նշվածը հիմք ընդունելով ու առաջնորդվելով մարդու իրավունքների գերակայության սկզբունքով՝ Ձեզ դիմում ենք հանդիպման խնդրանքով, որի ընթացքում կներկայացնենք ՀՀ-ում քաղաքական հետապնդումների վերաբերյալ բազմաթիվ փաստեր։ Հուսով ենք, այդ տեղեկատվությունը օգտակար կլինի՝ գնահատելու Հայաստանի իշխանությունների իրական վերաբերմունքը ժողովրդավարական արժեքներին և դրանց նկատմամբ նվիրավածության մասին հավաստիացումների անկեղծ կամ կեղծավոր լինելը»։

Արձագանքների մասին հանրությանը կտեղեկացնենք լրացուցիչ»։

Այս մասին ավելի վաղ Oragir.News-ի հետ զրույցում հայտնել էր Մելիքյանը՝ նշելով այն հանգամանքը, որ Հայաստանի հետ հարաբերություններում երկար տարիներ ժողովրդավարության և մարդու իրավունքների օրակարգը առաջ մղած մի շարք երկրներ ու միջազգային կառույցներ ներկայումս լռության են մատնում մեր երկրում ահագնացող քաղաքական հետապնդումների դեպքերը, ուստի իրավապաշտպաններին մնում էր առաջարկել հանդիպման այդ ձևաչափը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»