Ներքին 2 տարի առաջ - 16:45 07-12-2023

SOS, քաղաքական ռեպրեսիաներ են․ փաստաբաններն ուզում են հանդիպել դեսպանների հետ

Քաղաքական հետապնդումների ենթարկվող բազմաթիվ անձանց շահերը պաշտպանող փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը, Վարազդատ Հարությունյանը, Արսեն Բաբայանը, Վահան Հովհաննիսյանն ու Սերգեյ Հարությունյանը օրերս նամակով դիմել են Հայաստանում հավատարմագրված մի քանի դիվանագիտական ներկայացուցչությունների՝ առաջարկով՝ հանդիպել իրենց հետ և տեղեկանալ հայաստանյան ժողովրդավարության իրական վիճակին։

Ինչպես Oragir.News-ի հետ զրույցում նշեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի հետ հարաբերություններում երկար տարիներ ժողովրդավարության և մարդու իրավունքների օրակարգը առաջ մղած մի շարք երկրներ ու միջազգային կառույցներ ներկայումս լռության են մատնում մեր երկրում ահագնացող քաղաքական հետապնդումների դեպքերը, ուստի իրավապաշտպաններին մնում էր առաջարկել հանդիպման այդ ձևաչափը։

«Հինգ իրավապաշտպանների դիմումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին ժամանակահատվածում, տեսնում ենք գնալով ահագնացող ռեպրեսիաների ծավալ և անհամարժեք ու բացարձակ քար լռություն՝ հատկապես այն երկրների ու կառույցների կողմից, որոնք երկար տարիներ ՀՀ-ում ընկալվել են որպես մարդու իրավունքների օրակարգի կրողներ»,- ասում է Ռ․ Մելիքյանը։ Մեր զրուցակցի խոսքով, իրենց նպատակն այն է, որ վերջինները կարողանան «առաջին ձեռքից» տեղեկանալ այդ երևույթների մասին։

«Միգուցե, ամբողջ ծավալով չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Դա մեզ առնվազն հնարավորություն է տալու անկախ արդյունքերից հետագայում բացառել այն հանգամանքը, թե իբր վերջինները տեղեկացված չեն տիրող իրավիճակի մասին»,- համոզված է Ռուբեն Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»