Ներքին 4 տարի առաջ - 19:36 01-06-2022

Արցախի նախագահն ընդունել է «SOS Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատասխանատուներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է «SOS Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատասխանատուներին:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարին ներկայացվել է կազմակերպության կողմից Արցախում իրականացվելիք մարդասիրական ծրագրերը, մասնավորապես՝ Մարտակերտ քաղաքում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հայորդաց տան կապիտալ վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ ֆինանսավորելու, ինչպես նաև գյուղական համայնքներում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագեր իրականացնելու պատրաստակամությունը:

Հանրապետության նախագահը ողջունել է կազմակերպության նախաձեռնողականությունը, նշել, որ նման ծրագրերը մեծապես նպաստում են հետպատերազմական իրավիճակին հատուկ դժվարություններն ավելի արագ հաղթահարելու գործընթացին:

Հանդիպմանը մասնակցում էին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Հակոբավանք վանական համալիրի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում