Ներքին 2 տարի առաջ - 20:15 11-07-2024

Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուներին

Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) տարածաշրջանային պատասխանատուներին՝ առաջնորդությամբ ՔԴԿ տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի։

«Հանդիպմանը Հայր Սուրբը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին Հայոց Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության հանդեպ ցուցաբերած մշտամնա հոգածության և ուշադրության համար՝ գոհունակությամբ արձանագրելով, որ անցնող տարիների ընթացքում ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուները նվիրումով են իրականացրել իրենց աշխատանքը և նպաստել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի արդյունավետ դասավանդմանը։

Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցելով ներկաներին տարիների նվիրյալ ու ջանադիր ծառայության համար՝ վերստին անդրադարձավ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցման կարևորությանը և մատաղ սերնդին ազգային-հոգևոր արժեհամակարգով կրթելու հրամայականին։

Նորին Սրբությունը ցավով արձանագրեց, որ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ առաջիկա ուսումնական տարում առարկան դասավանդվելու է միայն 9-րդ և 11-րդ դասարաններում, իսկ 2026 թ.-ից այն ամբողջությամբ դուրս է գալու կրթական ծրագրից։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց թեմերում պատանի հայորդիների քրիստոնեական դաստիարակության զորացումը, որին իրենց տարիների հարուստ փորձառությամբ կարևոր ծառայություն կարող են մատուցել ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուները»,-ասվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում