Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:03 21-12-2023

Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներն ավարտած եկեղեցականների հետ

Դեկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպեց հերթական երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներն ավարտած հոգևորականներին, ովքեր ժամանել էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը ամփոփելով տարին՝ անդրադարձավ դասընթացների արդյունավետությանը։ Սրբազան Հայրը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ առ այսօր վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 68 հոգևորական:

Վերապատրաստման դասընթացներին մասնակից հոգևորականների անունից Ամենայն Հայոց Հայրապետին ողջունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի Սիդնեյ քաղաքի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Ավետիս քահանա Համբարձումյանը։ Տեր Հայրն իր երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին դասընթացների կազմակերպման համար՝ վստահեցնելով, որ Սուրբ Էջմիածնի հետ ուխտը նորոգած, նոր գիտելիքներ ամբարած և հոգևոր խանդավառությամբ կվերադառնան իրենց հովվական ծառայությանը։

Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը փոխանցելով հոգևորականներին, ընդգծեց Մայր Աթոռում կազմակերպվող վերապատրաստման դասընթացների կարևորությունն իրենց հոգևոր սպասավորության առավել արդյունավորման գործում։ Նորին Սրբությունն արձանագրեց, որ այսօր հայ ժողովրդի առջև ծառացած են բազում մարտահրավերներ, որոնց հաղթահարման համար եկեղեցականը պետք է բարձր գիտակցությամբ և անսակարկ նվիրումով իրականացնի իր ծառայությունը ազգին, հայրենիքին ու Եկեղեցուն։

Հայոց Հայրապետը նաև հորդորեց եկեղեցականներին հոգեխնամ առաքելություն իրականացնել հայրենազրկված արցախցիների նկատմամբ և ամեն ջանք ներդնել նրանց աջակցություն ցուցաբերելու համար։

Վերջում Նորին Սրբությունը, հոգևոր հայրերին փոխանցելով իր գնահատանքն ու սերը, մաղթեց Աստծու զորակցությունը և Սուրբ Հոգու առաջնորդությունը իրենց պատասխանատու ծառայության մեջ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ