Ներքին 3 տարի առաջ - 09:30 27-01-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայորդյաց տների պատասխանատուներին

Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հովանու ներքո գործող հայորդյաց տների տնօրեններին ու փոխտնօրեններին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Հանդիպման սկզբում հայորդյաց տների կենտրոնական գրասենյակի տնօրենի պաշտոնակատար տիար Հայկ Գազազյանը հայորդյաց տների պատասխանատուների, ուսուցիչների ու սաների անունից Սուրբ Ծննդյան տոնի առիթով շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ երախտագիտություն հայտնելով հայորդյաց տների հանդեպ ցուցաբերվող հայրական խնամքի ու հոգածության համար։

Այնուհետև իր օրհնության և գնահատանքի խոսքը ներկաներին ուղղեց Վեհափառ Հայրապետը՝ մեծապես կարևորելով հայորդյաց տների առաքելությունը։

Անդրադառնալով հայորդյաց տների 30-ամյա գործունեությանը՝ Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ բազմաթիվ հայորդիներ բացահայտել ու զորացրել են իրենց տաղանդներն ու շնորհները՝ հետագայում դրանք ծառայեցնելով Հայրենիքի ու Եկեղեցու շենացմանը։

Հայոց Հայրապետը կարևոր նկատեց նաև հայորդիների մեջ քրիստոնեական կրթության ու դաստիարակության շնորհիվ աստվածասիրության և հայրենասիրության ոգու կերտումը։

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց հայորդյաց տների տնօրեն կազմերին, մանկավարժներին նախանձախնդիր և հետևողական գործունեության համար։
Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև հայորդյաց տների կրթական գործընթացի արդյունավետության առավել բարձրացմանն առնչվող հարցեր։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում