Ներքին 2 տարի առաջ - 11:56 07-12-2023

Եթե 1 ամսում կարող էինք ավարտել, անցած մի տարին ինչո՞վ ենք զբաղված եղել. Փաշինյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան 43 և Գարեգին Նժդեհի 7 հասցեներում գտնվող վթարային շենքերում բնակվում են թվով 38 ընտանիքներ։ Նշված ընտանիքների բնակարանային ապահովման հարցը լուծելու համար Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի 36 հասցեում պետական միջոցների հաշվին կառուցվել է նոր՝ թվով 43 բնակարան ունեցող բազմաբնակարան շենք, որի բնակարանների բաշխումն ու հատկացումն ապահովելու համար անհրաժեշտ է ՀՀ կառավարության համապատասխան որոշում: Նշված բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտված են, իսկ վթարային շենքերի տեխնիկական վիճակն օրեցօր վատթարանում է:

Սանոսյանը շեշտեց, որ կառուցվել է ավելի մեծ մակերեսով բնակելի շենք.«Եթե, օրինակ՝ ունեցել են 2 սենյականոց բնակարան, կունենան երկու սենյականոց նոր բնակարան՝ ավելի մեծ մակերեսով։ 38 ընտանիք է սպասում նոր բնակարանին, սակայն կառուցվել է 43-ը։ 5 բնակարանից 3-ը կտրվի զոհվածների ընտանիքներին, իսկ երկուսն էլ երկրաշարժից հետո անտուն մնացած ընտանիքների»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ շինարարությունը հսկողության տա՞կ է իրականացվել, ի՞նչ վիճակում են բնակարանները հանձնվում մարդկանց։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ շենքի հիմքերն ամրացված են և համապատասխանում են որակին,ամբողջությամբ վերանորոգված է, դուռ-լուսամուտ տեղադրված է:

«Ասում եք՝ շինարարությունն ավարտվել է 2022-ին, բա մի տարի ինչի՞ չենք տվել մարդկանց»,- հարցրեց վարչապետը:

«Որոշակի խնդիրներ եղել են, էդ ընթացքում փորձել ենք շտկել: Ես վաղը նորից կայցելեմ էնտեղ»,- արձագանքեց Ղուլարյանը:

«Սա շատ վատ պատմությունների շղթա է... Այսինքն՝ եթե կարելի էր մի ամսում էս ամեն ինչն անել, բա անցած մի տարին ինչո՞վ ենք զբաղված եղել»,- նկատեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»