Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:38 06-12-2023

Հարցականի տա՞կ եք դնում պատգամավորների քվեարկության բարեխղճությունը. Արշակյանը՝ Հարությունյանին

ԱԺ փոխնախագահը Հակոբ Արշակյանը, անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի դիտարկմանը, թե քվեարկության արդյունքներն այսօր հարցի պատասխան կտան, նկատեց. «Այսինքն՝ դուք ԱԺ ամբիոնից հարցականի տակ եք դնում պատգամավորների քվեարկության բարեխղճությո՞ւնը»:


Հարությունյանն արձագանքեց. «Ես ընդամենը հարցին պատասխանեցի իմ մոտեցմամբ»:

Արշակյանը խնդրեց հարցին ուղիղ պատասխանել. «Արդյո՞ք դուք կարծում եք, որ պատգամավորներն առաջնորդվելու են ոչ թե իրենց տրված մանդատով, արդարամտությամբ, իրենց երդմանը համապատասխան, այլ՝ անձնական սիմպատիաներով կամ անտիսիմպատիաներով ու առավել ևս՝ իրենց նկատմամբ ունեցած վարույթի եղած կամ չեղած լինելու հանգամանքով»:

Թեկնածուն նշեց. «Լիահույս եմ, որ քվեարկության արդյունքներն այդպիսի դրսևորում չեն ունենա»:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»