Նունե Հախվերդյանն ու Հասմիկ Հակոբյանն ընտրվեցին ՀՌՀ անդամներ
copy image url

Նունե Հախվերդյանն ու Հասմիկ Հակոբյանն ընտրվեցին ՀՌՀ անդամներ

Ներքին 1 տարի առաջ - 10:38 06-12-2023
Հաշվիչ հանձնախմբի նախագահը ԱԺ նիստի մեկնարկին ներկայացրեց երեկվա քվեարկությունների արդյունքները։

«ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել էր Հասմիկ Հակոբյանի թեկնածությունը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 68, դեմ՝ 1:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել էր նաև Նունե Հախվերդյանի թեկնածությունը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 68, դեմ՝ 1»,- ասաց նա:

Արդյունքներն ամփոփելուց հետո Հասմիկ Հակոբյանն ու Նունե Հախվերդյանը երդվեցին։