Ներքին 4 տարի առաջ - 20:34 07-08-2021

Սուտ ու անիմաստ է հույս դնել առողջապահական համակարգի վրա․ Նունե Ներսիսյան

Լինի կորոնավիրուսի «Դելտա» շտամ, թե բրիտանական կամ հայկական, ՀՀ-ում ոչ ոք ոչ մի վարակի դեմ չի պայքարում։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց «Պարացելսուս» ՀԿ նախագահ Նունե Ներսիսյանը։

Վերջինս կարծում է, որ շտամը որևէ կապ չունի, պարզապես պետք է նորմալ առողջապահական համակարգ ունենալ, որպեսզի մարդիկ կարողանան պայքարել այդ շտամի կամ վիրուսի դեմ։

«ՀՀ-ում շտամը դեռ չի հետազոտվում։ Նրանք ուղղակի կարողանում են ինչ-որ թեստով որոշել՝ դա «Դելտա» է կամ բրիտանական շտամ է, թե ոչ։ Ինչպես կորոնավիրուսի ժամանակ ցանկացած անհատ, գիտակցելով, ինքն իրեն փորձում էր վարակի տարածումը կանխարգելել տարբեր միջոցներով, որ ինքը չվարակվեր, նույնկերպ էլ այս պարագայում պետք է անենք։ Յուրաքանչյուր անհատ, գիտակցելով այս ամեն ինչը, պետք է կանխի։ Սուտ ու անիմաստ է հույս դնել առողջապահական համակարգի վրա»,- նշեց Նունե Ներսիսյանը։

Նրա խոսքերով՝ անհատները պետք է տարատեսակ իրազեկումներ կատարեն, որ առավելագույնը կարողանանք կանխել «Դելտա» շտամի տարածումը։

Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, առողջապահական համակարգն աշխատեր, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեին, Նունե Ներսիսյանը նշեց, որ առաջին հերթին լոքդաուն պետք է լիներ։

«Այնուհետև բազմահարկ շենքերի, մուտքերի, վերելակների, տրանսպորտի, խանութների ախտահանում պետք է իրականացնեին։ Բայց ոչ այնպես, ինչպես կորոնավիրուսի տարածման սկզբում եղավ։ Լոքդաուն էին հայտարարել, մինչդեռ սուպերմարկետներում դրամարկղի մոտ գոյացած հերթերում մարդիկ իրար շատ մոտ էին կանգնած»,- ասաց Նունե Ներսիսյանը՝ նկատելով, որ ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակի դեմ կանխարգելումը սկսվեց միայն դիմակ դնելով, այն էլ բաց տարածությունում, ինչը նրա կարծիքով սխալ էր և էլ ավելի շատ էր նպաստում մարդկանց վարակմանը։

Անդրադառնալով պատվաստումներին՝ Նունե Ներսիսյանն ընդգծեց, որ մեզ մոտ դա կամավոր պարտադիր սկզբունքով է իրականացվում, քանի որ մի շարք մարդկանց՝ մասնավորապես պետական համակարգի աշխատակիցներին պարտադրում են պատվաստվել.

«Պետական համակարգի աշխատողներին աշխատավարձից, պարգևավճարներից զրկում են։ Տարբեր տեսակի ահաբեկումներ են անում մինչև անգամ աշխատանքից ազատելու վերաբերյալ ու մարդիկ ստիպված պատվաստվում են»,- նշեց Նունե Ներսիսյանը՝ հավելելով, որ առաջիկայում չի բացառում նաև, որ թույլ չտան բանկային գործարքներ իրականացնել, հանրային սննդի կետեր այցելել, եթե պատվաստված չլինեն։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»