Ավտոբուսների ուղեվարձը կթանկանա՞
copy image url

Ավտոբուսների ուղեվարձը կթանկանա՞

Ներքին 1 տարի առաջ - 17:08 05-12-2023
«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում քիչ առաջ հայտարաել է, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում թանկացնել ավտոբուսների ուղեվարձը՝ 100 դրամից դարձնել 150 դրամ։

«Դե, բնականաբար, պետք է ասեն, որ շատ բան թանկացել է, և երթուղին էլ պետք է թանկանա»,- ասել է Խաժակյանը՝ հավելելով, որ ինքը վերապահում ունի այս հարցում, և հնարավոր է պահպանել արժեքը՝ իրականացնելով լիարժեք բարեփոխում։

«Բայց նույնիսկ, եթե արժեքն ավելանում է, մարդիկ չպետք է սպասեն կանգառասրահներում, երթևեկը չպետք է լինի այնքան երկար, ինչպես հիմա, և չպետք է լինի խցկված, ինչպես հիմա է», - ասել է նա։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, սակայն,լրատվամիջոցների հետ զրույցում հերքել է քիչ առաջ տարածված տեղեկությունը ավտոբուսների ուղեվարձը 100 դրամից 150 դրամ դարձնելու մասին։

Նրա խոսքով ներկայումս նման քննարկում, նախաձեռնություն, առավել ևս՝ որոշում, Երևանի քաղաքապետարանը չի դիտարկում: Կոստանյանը նաև շեշտել է, որ ցանկացած նման նախաձեռնության վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի կողմից կապահովվի պաշտոնական իրազեկում։