Ներքին 2 տարի առաջ - 09:15 01-12-2023

Ծիծաղելի ու ողբերգական մեղադրանք է առաջադրվել Ցոլակ Ակոպյանին․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը գրում է․

«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատարանը Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր, քաղաքական գիտությունների թեկնածու, ՀայաՔվեի նախաձեռնող խմբի անդամ Ցոլակ Ակոպյանի նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն խափանման միջոցը՝ զազրելիության աստիճանի շինծու քրեական գործով։

Դատարանի կողմից դակված այս հակաիրավական ակտը Ցոլակ Ակոպյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների հերթական դրսևորումն է։ Վերջին շրջանում Ակոպյանը խիստ քննադատության է ենթարկում գործող իշխանություններին` Արցախի հարցում վարած կործանարար քաղաքականության համար։

Ցոլակ Ակոպյանին հետապնդում են, ոչ ավել, ոչ պակաս, բացակայած դասախոսի փոխարեն՝ որպես դեկան, ուսանողից քննություն ընդունելու և քննական տեղեկագրում ստորագրելու համար։

Ծիծաղելի ու ողբերգական այս մեղադրանքը և դրա հիման վրա կայացված խափանման միջոցի դատական ակտը մեր արդարադատության ամոթն ու խարանն են։ Նման անհեթեթ մեղադրանք հայաստանյան արդարադատության պատմության մեջ երբևիցե չի եղել։ Առավել քան համոզված ենք, որ այս խայտառակ քաղաքական հետապնդումը նախաձեռնվել և իրականացվում է անձամբ Նիկոլ Փաշինյանի կամքով և գիտությամբ։

Մեր խորին վրդովմունքն ենք հայտնում դատարանի՝ քաղաքականապես ակնհայտորեն ուղղորդված դատական ակտի հարցում, զորակցում ենք մեր գործընկեր և համախոհ Ցոլակ Ակոպյանին և մեր ուժերի առավելագույն չափով նպաստելու ենք նրա շուտափույթ արդարացմանը։

"ՀայաՔվե" նախաձեռնության շտաբ»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»