Արտաքին 2 տարի առաջ - 20:05 29-11-2023

Բլինկենը պնդում է՝ ոչ մի երկրի թույլ չի տրվի ուժով սահմաններ վերագծել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ոչ մի երկրի թույլ չի տրվի ուժով սահմաններ վերագծել:

«Բոլորիս համար խաղադրույքները պարզ են. մենք պետք է հստակ ուղերձ հղենք՝ ոչ մի երկրի թույլ չի տրվի ուժով սահմանները վերագծել»,- ասել է նա՝ խոսելով Ուկրաինայի մասին:

Բլինկենը նկատել է, որ ոմանք հարցականի տակ են դնում, թե արդյոք Արևմուտքը «պե՞տք է շարունակի մնալ Ուկրաինայի կողքին».

«Այսօր այստեղ՝ ՆԱՏՕ-ում, պատասխանը պարզ է և անսասան: Մենք պետք է և կշարունակենք աջակցել Ուկրաինային: Այսօր կենսական է ապահովելը, որ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը մնա որպես ռազմավարական ձախողում»։

Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից օգտագործվող հարձակողական անօդաչու թռչող սարքերի մեծ մասը արտադրվել և մատակարարվել է Իրանի կողմից՝ հավելելով, որ Հյուսիսային Կորեան Մոսկվային զենք է մատակարարում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները