Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 13:42 12-05-2021

Մինչև բոլոր ռազմագերիները չվերադառնան, որևէ փաստաթուղթ չպետք է տրվի Ադրբեջանին. Սոֆյա Հովսեփյան

Ակնկալիքներ միշտ կան, այլ հարց է՝ կլինի գերիների վերադարձ, թե ոչ: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Սերգեյ Լավրովի տարածաշրջան այցից հետո կարող են լինել ակնկալիքներ, որ գերիների հարցն արագ լուծում կստանա:

«Իրականում այնտեղ խոսվում էր ականապատ տարածքների քարտեզների տրամադրման մասին, ինչը արդեն երկար ժամանակ Ադրբեջանն ուզում է ձեռք բերել, բայց ինչպես միշտ ուզում է դրանք ունենալ, բայց փոխադարձ ոչինչ չանել: Իսկ մեր կողմը հերթով ամեն ինչ զիջում է, ոչ մի պահանջ չներկայացնելով, կամ ներկայացնում է, որոնք համապարփակ չեն կիրառվում: Ադրբեջանական կողմն ամեն անգամ խախտում է պայմանավորվածությունները, անգամ երբ օրինակ, պայմանավորվում են 30 ռազմագերի պետք է վերադարձվի, վերջում 3 կամ 5 ռազմագերի է վերադառնում: Այսինքն մեծ հույսեր չպետք է կապենք այդ բանակցությունների արդյունքի հետ, և պետք է շատ խիստ մոտենանք, որ ոչ թե քարտեզները տրամադրենք, հետո ստանանք ռազմագերիներին, այլ մինչև ռազմագերիների ամբողջ խմբաքանակը չվերադառնա, որևէ փաստաթուղթ չպետք է տրվի իրենց»,-հայտարարեց Սոֆյա Հովսեփյանը:

Նա հավելեց, որ պետք է հստակ պահանջ ներկայացվի, որ այն հայտարարությունը, որը ստորագրվել է, բոլոր կետերը պետք է իրականացվեն և շատ արագ ժամանակահատվածում. «Սրա երաշխավորը ռուսական կողմն է, որը կարծես թե չպետք է թերանա, և ոչ թե մեզնից պետք է պահանջներ ունենա, որովհետև մենք գրեթե բոլոր պահանջները կատարել ենք և ավելին, իսկ ադրբեջանական կողմը ինչպես խախտել է իր բոլոր պարտավորությունները մինչև պատերազմը, պատերազմի ժամանակ և հետո, նույնն էլ անում է հիմա: Իհարկե, միջազգային կառույցների կողմից կան ճնշումներ Ադրբեջանի վրա, բայց Ադրբեջանը պնդում է միայն իր շահերից բխող պահանջները և անտեսում է բոլոր տեսակի ճնշումները: Միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատական տա այս ամենին և իր վերաբերմունքը ցուցաբերի Ադրբեջանին: Փաստորեն դուրս է գալիս, որ Ադրբեջանն օգտվում է միջազգային ֆինանսավորումներից, բայց երբ կա հստակ պահանջ միջազգային կառույցների կողմից, անտեսում է դրանք»,-ասաց պատգամավորը:

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
17:04 Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի