Արտաքին 2 տարի առաջ - 15:10 28-11-2023

Բլինքենը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Ալիևն նշել է, որ «Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ վերջերս ձեռնարկած քայլերը և հայտարարությունները լուրջ վնաս են հասցրել ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին»։

Նա հայտնել է, որ «ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի 2023թ. նոյեմբերի 15-ին հայտնած կարծիքները Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի Եվրոպայի ենթահանձնաժողովի լսումներում կողմնակալ են, չեն արտացոլում իրականությունը եւ մերժվել են Ադրբեջանի կողմից»։ Ընդգծվել է, որ ադրբեջանական կողմը ուշադրություն է դարձրել ԱՄՆ հայտարարությանը երկկողմ հանդիպումների եւ բարձր մակարդակով շփումների չեղարկման եւ այն մասին, որ «մեր երկկողմ կապերը չեն կարող լինել այնպիսին, ինչպիսին նախկինում էին»։

Իլհամ Ալիեւը հիշեցրել է, որ այս առնչությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 16-ին հանդես է եկել հայտարարությամբ, նշվել է, որ ադրբեջանական կողմն, իր հերթին, չեղարկել է բարձրամակարդակ այցելություններն ԱՄՆ-ից։

Պետքարտուղար Բլինքենը խնդրել է թույլ տալ դեկտեմբերին Ադրբեջան այցելել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենին՝ հարաբերությունների կարգավորման նպատակով։ Նախագահ Իլհամ Ալիեւը համաձայնել է այս առաջարկին՝ մեկ պայմանով, որ «այդ այցից հետո կհանվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց ԱՄՆ այցելությունների չհիմնավորված արգելքը», ինչին Բլինքենը համաձայնել է։

«Բացի այդ, նշվել է, որ Հայաստանին խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ Ադրբեջանի 2023թ. սեպտեմբերի 11-ին ներկայացրած առաջարկներին Հայաստանը պատասխանել է նոյեմբերի 21-ին։ Այսպիսով, Հայաստանը իր պատասխանն ուշացրել է 70 օր։ 70-օրյա ուշացումը մեկ անգամ եւս ցուցադրում է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստն օգտագործում է որպես պատրվակ բանակցային գործընթացը ձգձգելու համար։ Բանակցությունների ընթացքում կողմերը նաեւ կարծիքներ են փոխանակել սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպման մասին, որը տեղի է ունենալու նոյեմբերի 30-ին ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները