Ուղիղ եթեր
4 տարի առաջ - 13:40 07-10-2021

Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Պուտինի ծննդյան առիթով հեռախոսազրույց են ունեցել:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են երկու երկրների հարաբերություններին և տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդմանը վերաբերող հարցերի:

Պուտինը և Ալիևը խոսել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների և առկա իրավիճակի մասին: