Արտաքին 2 տարի առաջ - 15:48 28-11-2023

Թեհրանը պնդում է, որ լիովին վերահսկում է տարածաշրջանը

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ Իրանը լիովին վերահսկում է ամբողջ տարածաշրջանը։ Այս մասին հայտնում է իրանական կառավարամետ Mehr լրատվական գործակալությունը։

«Ամերիկացիներն այն ամենը, ինչ տեղի է ունենում այս տարածաշրջանում, կեղծ կերպով կապում են մեզ հետ, այն պատճառով, որ գիտեն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը գերակայություն ունի և առաջին ուժն է տարածաշրջանում», - ասել է Աշտիանին:

Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը պնդել է, որ Իսլամական Հանրապետությունը միանշանակ ավելի մեծ հաջողությունների կհասնի պաշտպանական արդյունաբերության տարբեր ոլորտներում, ինչպիսիք են արտահանումը, հաղորդակցությունը և ռազմական հարցերով այլ երկրների հետ փոխգործակցությունը, իսկ ԱՄՆ-ի հայտարարությունները պարզապես դատարկ և անարժեք խոսքեր են:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի

Ձեզ գուցե հետաքրքրի