Արտաքին 3 տարի առաջ - 17:53 01-11-2023

Թեհրանը պնդում է՝ Պաղեստինում իսրայելական հանցագործությունները կատարվում են ԱՄՆ-ի ուղիղ աջակցությամբ

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Պաղեստինում իսրայելական վարչակարգի հանցագործությունները կատարվում են ԱՄՆ-ի ուղիղ աջակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ, շեյխ Նաիմ Քասեմի հետ զրույցում Վելայաթին քննադատել է ամերիկացի պաշտոնյաներին, որոնք հայտարարել են, որ եթե Իսրայելը գոյություն չունենար, նրանք ստիպված կլինեին ստեղծել այն։

«Մենք համոզված ենք, որ Պաղեստինը և Գազան կհաղթեն այս վճռական մարտում»,- նշել է նա։

Քասեմն իր հերթին ողջունել է Իրանի դիրքորոշումը Դիմարության ճակատին աջակցելու հարցում։ Նա հայտարարել է, որ դիմադրության ուժերը կշարունակեն պայքարել թշնամիների դեմ, մինչև ջախջախեն նրանց։

Ալի Աքբար Վելայաթին հավելել է, որ Իսլամական Հանրապետությունը կշարունակի աջակցել Պաղեստինի ժողովրդի արդարացի պայքարին։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները