Արտաքին 2 տարի առաջ - 14:48 25-11-2023

ՌԴ-ին կհաջողվի՞ դիմակայել արևմուտքի նոր պատժամիջոցներին

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11 փաթեթ է կիրառել,սակայն շուտով պատրաստ կլինի նաև 12-րդ փաթեթը։ Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ ԵՄ պատժամիջոցների 12-րդ փաթեթը պետք է ներառի այնպիսի պատժիչ միջոցներ, ինչպիսիք են Ռուսաստանից Եվրամիություն ադամանդի արտահանման սահմանափակումները, ինչպես նաև ռուսական նավթի արտահանման գնի իջեցումը։

Deutsche Welle գործակալության լրագրող Օլգա Տիխոմիրովան և միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի փորձագետ Սերգեյ Վակուլենկոն քննարկել են այն հարցը, թե արդոք այս անգամ Ռուսաստանին կհաջղվի հեշտությամբ հաղթահարել սահմանափակումները։

«Նավթի գնի նվազումը ոչ մի կերպ չի ազդի ռուսական նավթի արտահանման վրա։ Եթե նավթի գինը նվազի 10 տոկոսով, իսկ ռուբլու փոխարժեքը նվազի 10 կամ 15 տոկոսով, ապա բյուջեն կստանա նույն ռուբլին, ինչ նախատեսված էր»,- DW News Show-ի եթերում հայտարարել Է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի նախկին առաջին փոխնախագահ Սերգեյ Ալեքսաշենկոն։

Ալեքսաշենկոյի կարծիքով, այն փաստը, որ խոշոր երկրները, ինչպիսիք են Հնդկաստանը և Չինաստանը, չմիացան արևմտյան սահմանափակումներին, նույնպես ձեռնտու էր Ռուսաստանի իշխանություններին։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը